ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի–Sputnik. Անկարայում գտնվող ԱՄՆ դեսպանատան դարպասի վրա փակցված եռագույն ցուցանակներն անմիջապես աչքի են զարնում, դրանք իրենց հերթականությամբ հիշեցնում են Հայաստանի Հանրապետության դրոշը։ Լուսանկարն իր էջում տեղադրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը` գրառում անելով. սա ֆոտոշոփ չէ, ոչ էլ հայկական դրոշն է։
Դա, իհարկե, դրոշ չէ, բայց, միևնույն է, հիշեցնում է հայկական եռագույնի մասին։
Թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դժվար թե դա թուրքական իշխանության մտքով անցներ, հակառակ դեպքում հստակ որոշումներ կկայացներ։
«Եթե Թուրքիայում ամենափոքր կասկած ունենային, հաստատ կխուսափեին, այդ պատահականությունը, փաստորեն, ոչ ոք չի նկատել։ Եթե անգամ ԱՄՆ դեսպանատունն է հեղինակը, թուրքական իշխանությունները կարող էին բողոքել, դա քաղաքական խնդիր կլիներ»,– ասաց թուրքագետը։
Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարը վերնագրում են որպես հայկական ուրվական Թուրքիայում։