ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի –Sputnik. Վերջին 12 տարվա ընթացքում ՌԴ-ից ամենաշատ օգնություն ստացողներն են Հայաստանը (323 մլն դոլար, 2015 թ.) և Տաջիկստանը (21.7 մլն), հաղորդում է «Վեդոմոստի» —ն:
Ռուսաստանում առկա ճգնաժամը գրեթե չի անդրադարձել այն օգնության վրա, որը երկիրն ուղղում է այլ երկրներին և միջազգային կառույցներին, նշում են հետազոտության հեղինակները` ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային ծառայության ակադեմիայի ավագ գիտաշխատող Յուրի Զայցևը և Ռուսաստանի գիտության և տեխնոլոգիաների ակադեմիայի Առևտրի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Քնոբելը:
Վերջին 12 տարվա ընթացքում այլ երկրներին և միջազգային կազմակերպություններին օգնելու Ռուսաստանի ծախսերն աճել են գրեթե 10 անգամ` 2005 թ.–ի 101.3 միլիոնից 2016թ.–ին հասնելով մինչև 1 միլիարդի:
Զայցևը եւ Քնոբելը շեշտում են, որ միջազգային օգնության ծավալը 2016 թվականին կազմել է դաշնային բյուջեի ծախսերի 0,4% —ը: Սա համադրելի է բնակարանային և կոմունալ ծառայությունների բյուջեի ծախսերին (2016 թվականին 72 մլրդ ռուբլի), ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրին ու լրատվամիջոցներին տրամադրվելիք գումարին (մոտ 60 մլրդ ռուբլի):
Ռուսաստանից օգնության ամենախոշոր մասնաբաժինը ստացել են Ղրղըզստանը (323 մլն դոլար, 2015 թ.), Հայաստանը (37,3 մլն) և Տաջիկստանը (21,7 մլն): Բացի այդ, 2014-2016 թվականներին Ռուսաստանն ավելացրել է ևս 500 մլն դոլար` ռուս-ղազախական զարգացման հիմնադրամի կանոնադրական կապիտալին:
Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ անցյալ տարի երկրների օգնության ուղղակի ծախսերը նվազեցին, սակայն աճեց տեխնիկական օգնությունը (մինչեւ 45.1 մլն դոլար):
Բացի այդ, նշվում է, որ փաստացի օգնությունը եղել է հայտարարված: Այսպիսով, Հայաստանին և Բելառուսին գազի և նավթի վաճառքի դեպքում, արտահանման տուրքերի բացակայությամբ, այդ տրանսֆերը հասել է 9.1 մլրդ դոլարի` 2017թ. նավթի և գազի ոլորտի հարկային մանևրի պատճառով նվազելով և հասնելով մինչև 3,8 միլիարդի:
Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի Զինված ուժերը լրջորեն համալրվել են ռուսական արտադրության ամենաժամանակակից զենքերով` 2015 թվականին Ռուսաստանի կողմից տրամադրված 200 միլիոն դոլարի վարկի հաշվին:
Վարկի շրջանակներում ձեռք են բերվել «Սմերչ» համակարգեր, զենք և զինամթերք, «Իգլա-Ս» հրթիռային համակարգեր, «Ավտոբազա-M» ռադիոտեխնիկական հետախուզման համակարգեր, «TOS-1A Սոնցեպյոկ» ծանր բռնկիչ համակարգեր, 9M113M ղեկավարվող հրթիռներ, «Տիգր» զրահապատ մեքենաներ, ինժեներական սարքավորումներ, հաղորդակցության միջոցներ և այլն: