Վահրամ Բաղդասարյան
ԵԽԽՎ նախագահի պաշտոնից Պեդրո Ագրամունտի հրաժարականին կհետևեն նաև այլ զարգացումներ, համոզված է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Պատահական չէ, որ տարբեր եվրոպական երկրներում արդեն խոսում են Ագրամունտի կապերի և կոռուպցիոն երևույթների մասին։ Եվ ինձ թվում է` սրա արձագանքները մենք դեռ կլսենք»,- կարծում է Բաղդասարյանը։
Հոկտեմբերի 6-ին Պեդրո Ագրամունտն իր թվիթերյան էջում հայտնել էր ԵԽԽՎ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։
Մինչ այդ, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Վեհաժողովի բյուրոն անվստահություն էր հայտնել Ագրամունտին՝ նրան զրկելով Վեհաժողովի անունից բանակցություններ վարելու, պաշտոնական այցելություններ կատարելու կամ հայտարարություններով հանդես գալու իրավունքից։