ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքի Մոլդովական փողոցի 29/6 հասցեում գտնվող հանրակացարանի բնակարաններից մեկում այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հրդեհված բնակարանը շենքի 8-րդ հարկում է, ուստի բնակիչներին տարհանելու համար փրկարարները ստիպված են եղել ավտոսանդուղք կիրառել։ Էվակուացվել է 16 բնակիչ, որոնցից 4-ը` ավտոսանդուղքով։
Հրդեհի հետևանքով ծխահարվել է 2 քաղաքացի, որոնց շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն, հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։
Հրդեհը մարված է։