00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիացի պատգամավոր. «Ես չեմ վախենում Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելուց»

© Sputnik / Asatur YesayantsДепутат Национального собрания Франции Даниэль Казарян
Депутат Национального собрания Франции Даниэль Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Դանիել Ղազարյանն այժմ Հայաստանում է։ Նա լրագրողներին պատմեց, թե ինչպես են իրեն ընդունել Հայաստանի խորհրդարանում և ֆրանսահայ պատգամավորներն ինչ վերաբերմունք ունեն ղարաբաղյան հակամարտության հարցում:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Դանիել Ղազարյանը մոտ ապագայում հաճույքով կայցելի Լեռնային Ղարաբաղ: Այս մասին նա հայտարարեց Երևանում:

Նրա խոսքով, աշխատանքային ժամանակացույցն է խանգարում, այլապես Ադրբեջանի սև ցուցակը չի կանգնեցնի կամ վախեցնի նրան:

Ղազարյանը նշեց, որ հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի պատգամավորների համար ղարաբաղյան հարցը կարևոր է: Նա ավելացրեց, որ Ֆրանսիայում հայ պատգամավորները ուշիուշով հետևել են անցյալ տարվա ապրիլյան դեպքերին:

«Այս անգամ ես եկել եմ Հայաստան քաղաքացիության հարցերով զբաղվելու համար: Երեկ ես հայկական անձնագիր ստացա: Անձնագիր ստանալուց հետո ես ինձ հայ եմ համարում և ֆրանսիացի պատգամավոր, որը ներկայացնում է նաև Հայաստանը», — ասաց նա:

Մասնավոր այցը դարձավ հրապարակային: Ղազարյանին Ազգային ժողովում ընդունեց Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը: Նա հանդիպեց նաև ՀՅԴ «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:

Степанакерт. Национальное собрание НКР - Sputnik Արմենիա
Արցախ այցելած թուրք գործիչները չեն վախենում Ադրբեջանի «սև ցուցակից»

«Մենք քննարկել ենք տարբեր թեմաներ, սակայն հիմնականում դրանք Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման հետ կապված հարցեր էին: Իհարկե, մեր երկրների միջև կապերը միշտ ամուր են եղել, և ես ուրախ եմ, որ 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում», — ասաց պատգամավորը:

Խոսելով Ֆրանսիայի հայ համայնքի մասին` Ղազարյանն ընդգծեց համախմբվածությունն ու ուժը:

«Ֆրանսիայի հայ համայնքն ուժեղ է, այնտեղ մենք եկեղեցիներ ուենքն, և հայ պատգամավորների համար կարևոր է իրենց արմատների պահպանումը: Դա հատկապես կարևոր է նոր սերնդի համար»: Մեր երկրների միջև միշտ եղել է մշակութային կապ»,- ընդգծեց պատգամավորը:

Ըստ քաղաքական գործչի` քաղաքական կշիռ ձեռք բերելու համար Հայաստանը պետք է տնտեսապես զարգանա: Սա, ըստ նրա, շատ կարևոր է, որպեսզի երիտասարդները չլքեն հայրենիքը:

Լրահոս
0