00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախ այցելած թուրք գործիչները չեն վախենում Ադրբեջանի «սև ցուցակից»

© Sputnik / Asatur YesayantsСтепанакерт. Национальное собрание НКР
Степанакерт. Национальное собрание НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 22-24-ը թուրք գործիչների արցախյան այցը հայ–թուրքական հասարակական շփման առաջին քայլերից է։ Մեկնաբանում են հրավիրողներն ու խոստանում` հաջորդ անգամ 4-ի փոխարեն 14 գործիչ են հրավիրելու։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Ցույց տվեք ինձ սահմանային անցակետ ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին, և խոստանում եմ հաջորդ անգամ Արցախ գնալ այդ ճանապարհով։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հանդիպմանը նման հայտարարություն արեց քաղաքական, հասարակական գործիչ Արագած Ախոյանը` անդրադառնալով իր հրավերով Արցախ այցելած թուրք գործիչների նկատմամբ սահմանախախտման մեղադրանքով Ադրբեջանում հարուցված քրեական գործին։

Սեպտեմբերի 22-24-ը Արցախ այցելած 4 թուրք գործչի նկատմամբ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանը քրեական գործ է հարուցել, կալանավորման որոշում կայացրել, հայտարարել հետախուզում, ներառել հայտնի «սև ցուցակում» և դիմել Թուրքիայի համապատասխան մարմիններին` նրանց ձերբակալելու պահանջով։

Ի դեպ, Արցախ մեկնելուց առաջ էլ, Արագած Ախոյանի խոսքով, թուրք գործիչներն արդեն տեղյակ են եղել Ադրբեջանում «սև ցուցակի» առկայությանն ու Արցախ այցելողների նկատմամբ քրեական հետապնդման պրակտիկային։ Բայց դա նրանց որոշման վրա չի ազդել։

«Մեր ընկերները քաջ գիտակցելով են դա արել` որպես խաղաղության դեսպաններ։ Եվ երբ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Ուֆուք Ուրասին հարցնում են` դուք տեսա՞ք այդ տարածքը` որպես ադրբեջանական տարածք, ասում է` ոչ։ Իսկ երբ ասել էին` դուք գիտե՞ք, որ հայտնվել եք «սև ցուցակում», ասել էր` այո, և ի՞նչ»,- ասաց Ախոյանը` նշելով, որ թուրք գործիչները չեն պատրաստվում բողոքարկել իրենց նկատմամբ կայացված որոշումները։

Հայ գործչի համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների նման դրսևորումները շատ բան կարող են փոխել թուրքական մերժողականության ճակատում։

© Sputnik / Aram NersesyanԱրագած Ախոյան
Арагац Ахоян - Sputnik Արմենիա
Արագած Ախոյան

Թուրք գործիչներին Արցախ հրավիրողներից մեկն էլ ազգագրագետ Հարություն Մարությանն է, որը համոզված է` նման շփումները խաղաղության հաստատման գործընթացի սկիզբն են։

«Ինչու չէ` գնալ, հանդիպել արցախյան իշխանությունների, ժողովրդի հետ և այդ տեղեկատվությունը բերել հասցնել թուրք հասարակությանը։ Մի բան է, երբ ինֆորմացիան գալիս է միջնորդավորված` ադրբեջանական գործակալություններ միջոցով, մի բան է, երբ մարդիկ ` լրագրող, քաղաքական գործիչ, իրենք են տեսնում և հետո արդեն ներկայացնում այն ճշմարտությունը»,- ասաց Մարությանը։

© Sputnik / Aram NersesyanՀարություն Մարության
Арутюн Марутян - Sputnik Արմենիա
Հարություն Մարության

Հիշեցնենք` «Վերադարձ» հիմնադրամի և Արագած Ախոյանի հրավերով սեպտեմբերի 22-24-ը Արցախ էին այցելել հայտնի թուրք հասարակական-քաղաքական գործիչներ, գրողներ, լրագրողներ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սաիթ Չեթինօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն։

Թուրք գործիչներն Արցախում հանդիպել ու զրուցել են բնակչության, իշխանության ներկայացուցիչների հետ։

Լրահոս
0