ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ին հյուսիսային շրջաններում, իսկ հոկտեմբերի 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Արդեն հոկտեմբերի 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը 11-12-ը կնվազի 3-4 աստիճանով, 13-14-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 10-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-12-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ: