00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեր–Գրիգորյանց. Հայաստանը պետք է կարողանա հետ մղել Նախիջևանից հարձակումը

© SputnikНорат Тер-Григорянц
Норат Тер-Григорянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի վրա հերթական հարձակումը կարող է շեղող քայլ լինել Նախիջևանից Երևանի ուղղությամբ իրականացվող հարձակման համար. դրա համար պետք է զորավարժություններն այս սցենարով անցկացնել, կարծում է գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը պետք է զորավարժություններ անցկացնի Նախիջևանի կողմից հարձակման սցենարով, Sputnik  Արմենիային ասաց ԽՍՀՄ Զինված ուժերի Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, անկախ Հայաստանի ԶՈՒ ստեղծողներից մեկը, գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը։

«2016 թվականի ապրիլին Ադրբեջանը հարձակում իրականացրեց Արցախի վրա։ Ամբողջ Հայաստանը սկսեց շարժվել Արցախի ուղղությամբ, իսկ Բաքուն կարող էր հարված հասցնել Նախիջևանից։ Դա կարող էր շեղող քայլ լինել։ Պետք է զորավարժություններ անցկացնել, որոնք ենթադրում են, որ Ղարաբաղի հարվածները կարող են հենց շեղող հանգամանք լինել», – ասել է Տեր–Գրիգորյանցը։

Военнослужащие - Sputnik Արմենիա
Գեներալ. Նախիջևանի սահմանի իրավիճակն անկանխատեսելի է

Նրա խոսքով` սցենարում որպես լրացուցիչ տարբերակ կարող է լինել նաև Տավուշի մարզին հասցված հարվածը (երրորդ)։

Գեներալ–լեյտենանտը նշեց, որ պետք է այնպիսի գործողություններ մշակել, ինչպես էշելոնային պաշտպանության կառուցումը, հակատանկային պահուստների հատկացումը, կրակի համակարգերի տեղադրումը, զորահավաքային տեղակայումը և այլն։

«Զորքերը նման սցենարի դեպքում պետք է պրակտիկ գործողություններ իրականացնեն։ Մեզ մոտ հարձակողական դոկտրինա չէ, այդ իսկ պատճառով կարևորը ժողովրդի և տարածքների պաշտպանությունն է», – ասաց Տեր–Գրիգորյանցը։

Նա նշեց, որ Նախիջևանում էր նախկին խորհրդային դիվիզիան, որն այնտեղ էր թողնվել Իրանի և Թուրքիայի հետ սահմաններն ամուր պահելու համար։ Մարդիկ, նրա խոսքով, հեռացան այնտեղից, բայց տեխնիկան մնաց, և Ադրբեջանը դիվիզիայի հենքի վրա այդտեղ մի ամբողջ կորպուս է տեղակայել։ Բացի այդ, Ադրբեջանին այդտեղ ակտիվ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան։

Մյուս կողմից` բուն Հայաստանի տարածքի վրա հարձակումը կարելի է դիտարկել որպես հարձակում ՀԱՊԿ–ի վրա։

Норат Тер-Григорянц - Sputnik Արմենիա
Նորատ Տեր–Գրիգորյանց. ՀՕՊ–ի մասին համաձայնագիրը հովանոց կդառնա Հայաստանի համար

Այդ պատճառով Հայաստանը զորավարժություններ կարող է անցկացնել ինչպես երկրի ԶՈՒ շրջանակներում, այնպես էլ ՀԱՊԿ–ի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, որի հետ Երևանը ռազմական պայմանագիր ունի։

«Փոխգործակցություն 2017» ՀԱՊԿ զորավարժություններին անդրադառնալով` Տեր–Գրիգորյանցը նշեց, որ դրանց հիմնական նպատակը զորքերի տարբեր տեսակների և ձևերի համակարգումն է։ Նրա խոսքով` ցանկացած զորավարժություն, այդ թվում նաև ՀԱՊԿ–ինը, հաշվի է առնում Կովկասում տիրող իրավիճակը։

«Գործընկերություն-2017» համատեղ զորավարժությունը անցկացվում է հոկտեմբերի 9-13-ը

Ընդհանուր առմամբ, «Ալագյազ» և «Բաղրամյան» զորավարժարանների տակտիկական գործողություններին մասնակցում են մոտ 2000 զինծառայող և ավելի քան 400 միավոր ռազմական տեխնիկա:

Զորավարժությունները ղեկավարում է Հարավ-Արևելյան վարչական շրջանի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը:

«Փոխգործակցություն —2017-ը» անցկացվում է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման համատեղ ուժերի (ՀՌԿԿ) «Մարտական եղբայրություն —2017» գործառնական-ռազմավարական զորավարժության միասնական հայեցակարգի շրջանակներում:

Լրահոս
0