00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեներալ. Նախիջևանի սահմանի իրավիճակն անկանխատեսելի է

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащие
Военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ զինված ուժերը վերահսկում են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, սակայն Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է փոխվել կայծակնային արագությամբ, լրագրողներին ասաց Հայաստանի ԶՈՒ 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին հրապարակել, որ Ադրբեջանը ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Նախիջևանի սահմանին:

«Մենք այնպիսի հարևաններով ենք շրջապատված կամ, կարելի է ասել, հարևանով, որը ցույց տվեց, որ մենք պետք է պատաստ լինենք ամեն ինչի: Սահմանի իրավիճակը ցանկացած պահի կարող է կայծակնային արագությամբ փոխվել»,- ասաց Մակարյանը լրագրողներին Վայոց Ձորի զորամասեր կատարած շրջայցի ընթացքում:

Նա նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը նույնպես կարող է սրվել, ինչպես ղարաբաղա-ադրբեջանական սահմանում:

«Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի և չհավատանք հակառակորդի այն խոստումներին, որ այդ հատվածում հրադադարի ռեժիմ է պահպանում»,- ասաց Մակարյանը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը պարբերաբար խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։



Լրահոս
0