00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորատ Տեր–Գրիգորյանց. ՀՕՊ–ի մասին համաձայնագիրը հովանոց կդառնա Հայաստանի համար

Բաժանորդագրվել
Հայկական ԶՈՒ–ի ստեղծողներից մեկը կարծում է, որ Ռուսաստանի հետ ստեղծվող ՀՕՊ միասնական համակարգը թույլ կտա Հայաստանին օդային սահմանների հուսալի պաշտպանություն ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը, Sputnik Արմենիայի հետ ունեցած բացառիկ զրույցում ասաց ԽՍՀՄ ԶՈՒ-ի Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, անկախ Հայաստանի զինված ուժերի ստեղծողներից մեկը` գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Տեր-Գրիգորյանցը բնակվում է Ռուսաստանում, Երևանում է գտնվում Արևմտահայոց ազգային կոնգրեսի գործերով, քանի որ նա այդ միջազգային կազմակերպության փոխնախագահն է։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. ՌԴ-ի հետ միավորված ՀՕՊ–ը բացառապես Հայաստանի շահերից է

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ տարածաշրջանային միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը 2015թ.-ի դեկտեմբերին ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն։ Ազգային ժողովը պետք է վավերացնի օրինագիծը։

Գեներալ-լեյտենանտի խոսքով` Հայաստանը Ռուսաստանի համար միակ բարեկամ երկիրն է Անդրկովկասի հարավում, ինչպես օրինակ արևմուտքում` Բելառուսը։ Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը ձգտում է Հայաստանի հետ ընդհանուր ՀՕՊ համակարգ ստեղծել և տարածել այն ՀԱՊԿ բոլոր երկրներում։

«ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծումը ռազմավարական կարևոր որոշում է։ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի և կազմակերպության այլ երկրների միջև ստեղծվում է միասնական ռադիոլոկացիոն դաշտ, որը պետք է մեր երկինքը պաշտպանի ՆԱՏՕ-ի երկրներից և հատկապես Թուրքիայի կողմից եկող սպառնալիքից»,- ասաց Տեր-Գրիգորյանցը։

Նրա խոսքով` դեռ հայկական ԶՈՒ-ի ձևավորման շրջանում Ռուսաստանի և Հայաստանի միջև ՀՕՊ և ՌՕՈՒ կառավարման ընդհանուր կետ է ստեղծվել։ Այդ համակարգի կառավարմանը մասնակցել է և՛ հայկական կողմը, և՛ ռուսական։ Այդ կետի ստեղծման շրջանակում Հայաստանում տեղակայվել է կործանիչ ավիացիա, ինչպես նաև` տարբեր տիպի C-300 ՀՕՊ հրթիռային համակարգեր։

Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
ՀՕՊ միասնական համակարգի ստեղծումը չի խոչընդոտի Հայաստանի անկախությանը

Տեր Գրիգորյանցի կարծիքով` ՀՕՊ միասնական համակարգի շնորհիվ Հայաստանը «հուսալի ծածկոց կունենա գլխավերևում», միաժամանակ պաշտպանված կլինի ոչ միայն ատոմակայանը, այլև` երկրի այլ կարևոր ռազմավարական օբյեկտները։ Նա կարծում է, որ աշխարհում չկան նման ՀՕՊ միջոցներ, որոնք առկա են Ռուսաստանի զինանոցում և այս դեպքում` Հայաստանում։

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտնի խորհրդային և հայկական ռազմական գործիչ է։ 1991թ.-ին Խորհրդային Միության փլուզումից առաջ ծառայել է որպես Սովետական 40-րդ Բանակի շտաբի պետ Աֆղանստանում, եղել է Սովետական Ցամաքային Զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

1992թ.-ից Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան և ձեռնամուխ եղել Հայոց բանակի ստեղծմանը, ինչը և արվել է մարտական ընկերների հետ զինված ուժերի կառուցման հայեցակարգի մշակումից, հանրապետության Անվտանգության խորհրդում այն հաստատելուց հետո։

Армен Рустамян - Sputnik Արմենիա
Ռուստամյան. Ռուսաստանի և Հայաստանի ՀՕՊ միասնական համակարգն այլընտրանք չունի

Հայաստանում գտնվելու տարիների ընթացքում նա ԶՈՒ հրամանատարի, իսկ հետագայում պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոններում կատարել է նախագահի` երկրի անվտանգությանը և պաշտպանությանը ուղղված բոլոր հանձնարարականները։

1995թ.-ին գեներալ-լեյտենանտը պաշտոնաթող է լեղել և վերադարձել Ռուսաստան, որտեղ որոշ ժամանակ աշխատել է ՀԱՊԿ հարցերով ԱՊՀ շտաբում` պաշտպանելով Հայաստանի Հանրապետության շահերը։

Այժմ նա Մոսկվայում գլխավորում է ՌԴ ԶՈՒ Ցամաքային զորքերի վետերանական կազմակերպությունը։

Լրահոս
0