ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Մեկ օրվա ընթացքում Գեղարքունիքում շմոլ գազից թունավորվելու երկու դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ տուժել է 9 մարդ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1987 թ. ծնված Արփինե Մ.-ն, 2006 թ. ծնված Շողիկ Մ.-ն, 2007 թ. ծնված Լուսինե Մ.-ն, 2010 թ. ծնված Իննա Մ.-ն, 2011 թ. ծնված Արտյոմ Մ.-ն և 1957 թ. ծնված Նվեր Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը՝ ժամը 01.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցական» ախտորոշմամբ բուժօգնություն են ցուցաբերել 1973 թ. ծնված Մանուշակ Կ.-ին, 1995 թ. ծնված Անի Կ.-ին և 1997 թ. ծնված Լուսաբեր Կ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազի հետևանքով:
Երկու դեպքում էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: