ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Անհայտ անձը «Կոնվերս» բանկի երևանյան մասնաճյուղերից մեկում սպառնալիքի ազդեցությամբ հափշտակել է մեծ գումար և դիմել փախուստի։ Դեպքի վայրում լրագրողներին այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ գծով տեղակալ Արտակ Պողոսյանը:
Գումարի նախնական չափը 60 000 եվրո է։ Այլ մանրամասներ այս պահին չեն հայտնում։
Ներկա պահին բանկի մասնաճյուղը փակ է, բանկի աշխատանքները դադարեցված են։ Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատակիցները։