ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Երկու օր առաջ ոստիկանություն է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 36-ամյա Սոֆյա Ոսկրեսենսկայան և հայտնել, որ հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում ոմն Արթուր իր կամքին հակառակ նրա վարած BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ իրեն բռնաբարել էր, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Իրավապահները ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Արթուր Պապինյանին։
Նա խոստովանել է, որ այդ օրը Նոյեմբերյան քաղաքից դուրս դեպի անտառ տանող ճանապարհին իր վարած BMW մակնիշի մեջ բռնություն գործադրելու եղանակով սեռական հարաբերություն է ունեցել Ոսկրեսենսկայայի հետ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Պապինյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։