ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Շիրակ-Գանձասար-Կապան հանդիպման մրցավարները որակազրկվել են, տեղեկացնում է armsport.am-ը՝ հղում անելով «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը։
Հայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ առաջնության 8-րդ տուրի «Շիրակ»-«Գանձասար-Կապան» հանդիպման 95-րդ րոպեին կապանյան թիմի դարպասին անհիմն տասնմեկ մետրանոց նշանակելու համար հանդիպման մրցավարական անձնակազմի համապատասխան անդամները որակազրկվել են:
Ակումբը ՀՖՖ-ի մրցավարական կոմիտեից ստացել է բողոքարկման պատասխանը: