ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Ռոբերտ Արզումանյանը տեղյակ է ազգային թիմում առկա խնդիրների մասին, սակայն խոսել չի ցանկանում: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է kazfootball.kz կայքին:
«Տեղյակ եմ, սակայն խոսել ներկա խնդիրների մասին չեմ ցանկանում, թող որոշեն մարզիչները, սակայն այն, որ նախկին խաղը չեն ցուցադրում` պարզ է բոլորին: Յուրաքանչյուր հավաքական պետք է թիմային խաղ ցույց տա, Հայաստանի մոտ վերջերս դա թերի է ստացվում՝ 30 րոպե, մեկ խաղակես»,- ասել է Արզումանյանը:
Նրա խոսքով` ներկա պահին Հայաստանը Դանիայից, Լեհաստանից, Չերնոգորիային և Ռումինիայից ուժեղ չէ, այդ պատճառով էլ էական չէ, թե որ տեղը կզբաղեցնի թիմը: Եթե նպատակ կար մասնակցել Աշխարհի առաջնությանը, և այդ նպատակին չեն հասել, ապա դա արդեն ձախողում է, նշել է նա:
«Երկրպագուների համար ցանկացած պարտություն ձախողում է, սակայն պետք է իրատես լինել, հասկանալ է պետք, որ թիմն արեց առավելագույնը»,- ասել է Արզումանյանը:
Հավաքականի նախկին պաշտպանը կարծում է, որ Ղազախստանի հետ Հայաստանի պարտությունը պետք է չդիտվի որպես ողբերգություն, քանի որ ղազախներն ավելի ուժեղ ներքին առաջնություն են անցկացնում և խաղացողների ավելի լայն ընտրության հնարավորություն ունեն: