00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմության մուտքը գյուղեր ու քաղաքներ. արդյո՞ք կայծից կրակ կբոցավառվի

© Sputnik / Laura Sarkisyan Приграничное село Барекамаван
Приграничное село Барекамаван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուսուցիչների տոնի կապակցությամբ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի շնորհավորական ուղերձն իր մյուս տեքստերից տարբերվում է նրանով, որ դրանում գրեթե քաղաքականություն չկա: Այլ բան են թեմայի վերաբերյալ նրա մենախոսությունները, որոնցով վերջերս ելույթ էր ունենում:

Հայաստանի քաղաքներում ու գյուղերում Զարուհի Փոստանջյանի զբոսանքներից ակնհայտ է երկու բան. ծայրամասերում կյանքը դժվար է, և ժողովուրդը պատրաստ չէ հեղափոխության: Ավելին, բոլորը միասին հատուկ նշանակված մի օր բողոքի ալիք բարձրացնելու ցանկություն ժողովուրդը, նույնպես, չունի: Առավել հաճախ «Ծիրանիի» առաջնորդին հարցնում էին, թե ե՞րբ է գալու այդ «իքս ժամը»: Պատասխանն էլ միանշանակ չէր` հետևեք քաղաքական գործընթացներին, հաճախ համացանց մտեք, ձեզ տեղյակ կպահեն…

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Շոգը կանցնի, ընդդիմությունը կվերադառնա

Այնպիսի զգացողություն է, կարծես թե երկրի՝ համացանցով կլանված լինելը (և, առաջին հերթին, գյուղական համայնքներում) վաղուց ավարտվել է, և խնդիրը միայն բնակիչների մեջ է, օրինակ, Երանոս գյուղի, որտեղ չեն օգտվում համաշխարհային ցանցի ծառայություններից՝ ելնելով իրենց բնածին ծուլությունից: Գյուղական վայրերում վառ հեղափոխականի տեղաշարժերին հետևելով՝ ակամա նաև այլ բան ես մտածում. արժեր արդյո՞ք հորինել այս քայլարշավը՝ իմանալու համար այն, ինչ հայտնի է բոլորին. այո, մարդիկ վատ են ապրում, երբեմն՝ շատ վատ, շատերը մեկնում են երկրից, աշխատանք չկա, և այն ստանալու հույս էլ, առանձնապես, չկա:

Այդ դեպքում, ինչո՞ւ և ո՞ւմ համար էր այդ մարաթոնը: Ո՞վ պետք է գնահատի առանձին վերցրած գյուղերում, քաղաքներում մարզերում բարիկադների կանչող ակտիվ այդ տիկնոջ ջանքերը: Դա հիշեցնում է աշխատանքի կատարման հաշվետվություն՝` «Տեսագրությունը կցված է» գրառմամբ և թղթի ձախ վերևի անկյունում «Վճարել» մակագրությամբ:

Այս ամենի հետ մեկտեղ, կան բաներ, որոնք անխուսափելի են. դատարկ ու ամայի գյուղեր, անտեսված փողոցներ ու դատապարտված դեմքեր: Իսկապես, սարսափելի տեսարան է. անելանելիություն, տխրություն ու թախիծ: Թվում է, թե սա է այն կայծը, որից պետք է կրակ ելնի: Չնայած, որ այն զգացողությունը, թե ահա հիմա ամեն ինչ կբոցավառվի, չգիտես ինչու, չկա: Իսկ ինչո՞ւ չկա:

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Գեղեցիկ կենացներ ասելով չէ. Շարմազանովը` ընդդիմության ԵԱՏՄ–ից դուրս գալու նախաձեռնության մասին

Ասում են, որ կասկածներն աճում են փորձի հետ: Փորձը համառորեն դեմ է դեռ: Շատ կային կրակի վրա յուղ լցնողներ, սակայն ավելի լավ դրանից չէր լինում: Ինչ-որ բան փոխվում էր վերևներում, իսկ ներքևում նույնն էր մնում, անփոփոխ: Սակայն հուսալ, որ խորը քունը հավերժական է, բավականին անհեռատես մոտեցում է: Ո՞վ ասաց, որ անիմաստ և անզիջում լինում է միայն ռուսական ապստամբությունը: Մի՞թե որևէ մեկին հեշտ է լինելու, երբ այն իմաստնանա, սակայն անզիջում մնա:

Ի՞նչ է հարկավոր: Անհրաժեշտ է փոխել երկու դար առաջ Մագդա Նեյմանի հայտնի «Հայերը» ուսումնասիրություն-գրքում ներկայացրած իրավիճակը. «Ինչ վիճակում էլ որ լինի աղքատ հայը, նա չի ստորանա պրոֆեսիոնալ աղքատության աստիճանի: Կոստանդնուպոլսի փողոցները լի են տարբեր ազգության աղքատ մարդկանցով, սակայն հայեր դրանց թվում երբեք չեն եղել, ինչպես այդ մասին վկայում են Արևելքում ճանապարհորդողները»:

Ինչպես է Արևելքում, ընդհանուր առմամբ, ասել չենք կարող, սակայն Հայաստանում արդեն կան աղքատներ: Եվ եթե Զարուհի Փոստանջյանի խնդիրը միայն դա հաստատելն էր, ապա նա արեց իր գործը:

Լրահոս
0