00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խայտառակություն ու հիասթափություն. ի՞նչը կփրկի հայկական ֆուտբոլը

© Sputnik / Asatur YesayantsМатч Армения - Польша
Матч Армения - Польша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջին խաղը, որն անցկացվեց սեփական հարկի տակ աշխարհի 2018 թվականի ընտրական մրցաշարում, սառը ցնցուղ էր բոլորիս համար: Մեր հավաքականը խաղադաշտում, մեղմ ասած, անօգնական վիճակում էր հայտնվել և պարտվեց ջախջախիչ 1:6 հաշվով:

Նախօրեին կայացած Հայաստան-Լեհաստան խաղի ամբողջ ընթացքում մեր ընտրանին զիջում էր մրցակցին խաղային բոլոր գործոններով: Լեհերը, բացելով խաղի հաշիվը հանդիպման երկրորդ րոպեին, հետագայում անում էին այն, ինչ ուզում էին:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանը խոստովանել է. «Դա խայտառակ պարտություն էր»

«Հույսը մեռնում է վերջինը». նման արդյունքներից հետո թևավոր է դառնում այս արտահայտությունը: Բայց արդյոք հույս կա՞ր, որ մեր հավաքականը կարող է հաղթել Լեհաստանի ընտրանուն: Հայաստանի հավաքականի պատմության մեջ եղել են խաղեր, երբ մեր թիմը, լուրջ կադրային խնդիրներ ունենալով, կարողացել է չպարտվել ու լավ խաղ մատուցել: Բայց դրանք եզակի դեպքեր են:

Աշխարհի 2018 թվականի ընտրական փուլի վիճակահանությունից հետո պարզ էր, որ մենք շատ բարդ խմբում ենք հայտնվել, որտեղ նույնիսկ Լեհաստանի հավաքականն ընդգծված առաջատար չէր: Ոմանք հավատացին, որ անհնարինը կարող է հնարավոր դառնալ: Սակայն ժամանակն ապացուցեց հակառակը ու, ընդ որում, շատ ուժեղ հիմնավորումներով:

Լեհաստանի հավաքականի խաղից հետո մեր թիմն իր ամբողջ կազմով սթրեսի մեջ էր: Դե, իհարկե, 1:6 հաշիվը ոչ միայն սթրես է, այլ նաև շոկ: Հավաքականի մարզիչ Արթուր Պետրոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ այնքան վատ վիճակում էր, որ նկարագրելն էլ իմաստ չունի: Ու հիմա շատերը կփորձեն գտնել մեղավորներին ու մեղադրել նրանց նման պարտության մեջ: Բայց մեղավորը մեկը կամ թիմը չէ:

Այս տխուր արդյունքի մեղքը միայն այս խաղով կամ նրա մասնակիցներով չի սահմանափակվում: Վերջին անգամ մեր հավաքականն ընտրական մրցաշարերում 25 գնդակ էր բաց թողել աշխարհի 2006 թվականի ընտրական խմբում, բայց երեք գնդակից ավելի տարբերությամբ չէր պարտվել:

Երբ թիմը վատ է խաղում, բոլորից հաճախ հեռանում է մարզիչը: Բայց արդյո՞ք մեր պարագայում այդ է ելքը։ Մեր դեպքում պետք է հաշվի առնել շատ այլ հանգամանքներ, օրինակ` մեր ներքին առաջնության մակարդակը, որտեղ ազգային հավաքականին համապատասխանող ֆուտբոլիստներ համարյա չկան: Հայացք գցենք մյուս տարիքային հավաքականներին, որտեղ մեր ֆուտբոլի ապագան է, ու նորից նույն պատասխանը: Իզուր չէ, որ մենք հայ ֆուտբոլիստներ ենք փնտրում այլ երկրներում: Բայց այստեղ էլ տեսնում ենք, որ եվրոպական թոփ թիմում հանդես եկող միակ հայը հայկական ֆուտբոլի սան է:

Շատ ծանր է լսել, թե ինչպես է հավաքականի մարզիչն ասուլիսի ժամանակ ասում. «Ավելի լավ է` գետինը մտնեի, քան թե գայի ու խոսեի»: Եվ դա ասում է մեր հավաքականի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը, որը ոչ պակաս նվիրվածությամբ կատարում է իր աշխատանքը մարզչի պաշտոնում:

Մեր ֆուտբոլին միանշանակ նոր արյուն է հարկավոր: Կտրուկ շրջադարձ: խաղադաշտում կատարողներ են հարկավոր, թե չէ միտքն առանց կատարողի երբեք իրականություն չի դառնա: Բա ո՞ւր մնացին «մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում» խոսքերը: Ժամանակն անցնում է, մենք տեղում էլ չենք դոփում, այլ նահանջ ենք ապրում:

Հայաստան-Լեհաստան խաղին «Հանրապետական» մարզադաշտում հինգ հազարից ավելի հանդիսականներ կային, ու կեսից շատը լեհերի երկրպագուներն էին: Նման բան երբեք չէի տեսել մեր հավաքականի խաղերի ժամանակ: Նույնիսկ մեր ֆան ակումբները միասին չեն աջակցում հավաքականին: Ու նորից ու նորից`ափսոս: Ափսոսանքի խոսքերից հոգնել ենք. արյունը փոխել է հարկավոր։

Լրահոս
0