ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Ղազախստան-Հայաստան ընտրական հանդիպումը:
Խաղը կսպասարկի Մոլդովայի մրցավարական անձնակազմը՝ Ալեքսանդրու Տյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Օգնականներն են Անդրեյ Բոդյանը և Վիկտոր Մարդարին: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Վյաչեսլավ Բանարին:
Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Պաոլո Ռոնդելին (Սան Մարինո), իսկ մրցավարների տեսուչը՝ Ռուսմիր Մրկովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):