ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խայտառակություն է համարել երեկ լեհերի հետ խաղում կրած խոշոր պարտությունը:
«Ամեն ինչ պետք է անենք, որ Ղազախստանի հավաքականի հետ խաղում նման բան տեղի չունենա: Պարզ է, որ հանդերձարանում շատ վատ մթնոլորտ էր:Խոսքեր չկան: Խայտառակ պարտություն էր»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի հավաքականը ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով E խմբի հետնապահ Ղազախստանի հավաքականին։
Հայաստանի և Լեհաստանի միջև 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական խաղն ավարտվեց 6:1 հաշվով` հօգուտ լեհերի։ Հայկական հավաքականի միակ գոլի հեղինակը Հովհաննես Համբարձումյանն էր, փոխանցման հեղինակը` «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։