00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվում Կլիմկինի հայտարարությունն Արցախի շուրջ. ուղիղ հարձակում Երևանի ու Մոսկվայի վրա

© AP Photo / Yves LoggheПавел Климкин
Павел Климкин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուկրաինայի իշխանություններին անհրաժեշտ է հնարավորինս շատ անզուսպ հակառուսական քարոզչություն տանել. հենց դրա համար է Արևմուտքը նրանց իշխանության բերել։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կլիմկինի այցը Բաքու, մեծ հաշվով, առանձնապես ոչ մի բանով աչքի չէր ընկնի, եթե չլիներ նրա բացահայտ սադրիչ հայտարարությունն իր այցի հենց առաջին օրը։ Խոսքն այն հայտարարության մասին է, որ Կլիմկինն ասաց, թե Ադրբեջանում Արցախն օկուպացված է։

Սադրիչ հայտարարություններ անելով` չեն հասկանում, թե ինչ են անում

Եթե նման հայտարարություն իրեն թույլ տար եվրոպական միջազգային իսթեբլիշմենթից որևէ մեկը, ապա այն կարելի էր դիտարկել առնվազն որպես այդ երկրի քաղաքական կուրսի ցուցիչ, այսպես ասած՝ ուղենշան, որով պետք է կողմնորոշվել` սեփական արտաքին քաղաքական կուրսը որոշելիս։

Սակայն Կլիմկինը եվրոպական արտաքին քաղաքականության երկնակամարում այն անձը չէ, որով կարելի է կողմնորոշվել ու, հատկապես, Ուկրաինայի ժողովրդի հետ հարաբերություններ կառուցել` հաշվի առնելով այնտեղի բազում կլիմկինների առկայությունը։

Реджеп Тайип Эрдоган и Хасан Рухани - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան «հանգույց» Էրդողանի համար. Թեհրանի զրույցը միայն քրդերի մասին չի լինելու

Հասկանալի է, որ Կիևում հիմնավորված Պորոշենոկոյի թիմն արտաքին քաղաքականության ոլորտում դրսևորած տաղանդով առանձնապես  չի փայլում։ Ավելին, Ուկրաինայի տնտեսական և արտաքին քաղաքական իրավիճակը վկայում է այն մասին, որ մայդանի միջոցով իշխանության հասած կառավարությունը «ճիշտ» արտաքին քաղաքականության հետ գլուխ չի դնում։

Դա նրանց պետք չէ։ Նրանց անհրաժեշտ է հնարավորինս անզուսպ հակառուսական քարոզչություն անել. հենց դրա համար է Արևմուտքը նրանց իշխանության բերել, իսկ այն, ինչ անում են ժամանակակից քաղաքականության մեջ, պարզապես անթույլատրելի է, նրանք դա, նույնիսկ, չեն հասկանում։

Բաքվում Կլիմկինի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայից օկուպացված են Ղրիմն ու Դոնբասն, իսկ Ադրբեջանից` Արցախը, ու, որ «արցախյան հակամարտության սառեցման մեջ շահագրգռված է միայն Ռուսաստանը», հայտարարությունների հենց այն շարքից է, երբ հսկայական երկրի ԱԳՆ ղեկավարը գիտի, որ մի բան պետք է անի, բայց չի հասկանում` ինչ։

Իրականում, սեպտեմբերի 3-ին Կլիմկինին վատ դրության մեջ դրեցին իր ադրբեջանցի գործընկերները` Ուկրաինայի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ բացելով արցախյան հակամարտության մասին զրույցը։

Կլիմկինը իրեն էլ վատ վիճակի մեջ դրեց, Երևանում պաշտոնական Կիևի կողմնակիցներին էլ

Կիևի ներկայացուցչին շատ բան պետք չէ. պետք է Ռուսաստանին բացասական հիշատակել, նա էլ օգտագործել է արցախյան կարգավորման թեման։ Հատկապես, որ տան տերերը պետք է հավանեին դա։ Ու հավանեցին։ Ադրբեջանական լրատվամիջոցներից շատերում Կլիմկինի խոսքերը փոխանցվել էին որպես վերջին ատյանի ճշմարտություն, որն այդպես է ընկալում պաշտոնական Կիևը, թեև բազմաթիվ շփումներն ուկրաինացիների հետ այդպիսի տպավորություն չի թողվում։

Реджеп Тайип Эрдоган и Владимир Путин - Sputnik Արմենիա
Ինչու է Թուրքիան Արցախում պատերազմ սկսելու կոչ անում

Մի կողմից, հատկանշական է պաշտոնական Երևանի արձագանքը, որն առանձնապես ուշադրություն չդարձրեց։ Դե, ինչ ասած. երևի, մեր ԱԳՆ–ում գիտեն` ում հետ գործ ունեն։ Հաստատ Կլիմկինը չէ, որ պետք է արտահայտվի արցախյան գործընթացի վերաբերյալ։ Թող սկզբից իր խնդիրները լուծի։

Մյուս կողմից էլ, այնքան էլ հասկանալի չէ հայկական լրատվամիջոցների պահվածքը։ Մեծ հաշվով, Բաքվում Կլիմկինի թույլ տված արտահայտությունը պետք է առիթ հանդիսանա, որ գոնե հայկական լրատվամիջոցներն ընդդիմանային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին։ Այն պարագայում, երբ Ուկրաինան իր տարածքում պատերազմում է սեփական քաղաքացիների դեմ, այդ երկրի ԱԳ նախարարը չի կարող Արցախի մասին խոսել. նա դրա ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ դիվանագիտական իրավունքը չունի, հատկապես՝ որևէ քաղաքական ամբիոններից։

Տպավորություն է ստեղծվում, որ հայրենական լրատվամիջոցների մի շրջանակ փորձում է ձևացնել, թե Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը Բաքվում նման հայտարարություն չի արել։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Գուդ բայ, Ամերիկա. Ինչի են դատապարտված Հայաստանին Ռուսաստանից կտրելու ԱՄՆ–ի փորձերը

Տվյալ դեպքում խոսքն այն մասին չէ, որ նույն Կլիմկինն արտահայտվել է Ռուսաստանի վերաբերյալ, ու դա մեզ չի վերաբերում, որ ավելի լավ է՝ մենք չմեկնաբանենք, քանի որ նրանք (խոսքը Ռուսաստանի Դաշնության ու Ուկրաինայի մասին է) իրար մեջ ունեն լուրջ խնդիրներ, որոնց երրորդ կողմը չպետք է խառնվի։

Նման հայեցակարգ տեղական լրատվամիջոցների մեծ մասի մոտ, իհարկե, կա, ու իհարկե, փորձում են  գնահատականներ չտալ նույնիսկ այն ժամանակ, երբ Դոնբասի վիճակը չափազանց սրվում է, բայց մեր դեպքն այլ է, չէ՞։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով Բաքվում է եղել ու այնտեղ պաշտոնական հայտարարություն է արել Արցախի վերաբերյալ։ Ընդ որում` բացահայտ սադրիչ հայտարարություն։ Ու Հայաստանը լռում է…

Եթե Երևանում որևէ մեկին հանկարծ թվա, որ նման արձագանքն անհրաժեշտություն է` պաշտոնական Կիևի հետ հարաբերությունները չփչացնելու համար, ապա նա խորապես սխալվում է։ Կիևի պաշտոնական ներկայացուցիչը կոնկրետ ձևակերպեց իր երկրի դիրքորոշումը Արցախի մասին, իսկ նման հարձակումներին պետք է ադեկվատ պատասխան տալ՝ լինեն Ուկրաինայի, Բուրկինա Ֆասոյի, թեկուզ Ամերիկայի, Անգլիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն իրար հետ վերցրած։

Լրահոս
0