00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Թուրքիան Արցախում պատերազմ սկսելու կոչ անում

© AFP 2024 / Alexander ZemlianichenkoРеджеп Тайип Эрдоган и Владимир Путин
Реджеп Тайип Эрдоган и Владимир Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկարայի հայտարարությունները ամենևին էլ հասցեագրված չեն Երևանին կամ Ստեփանակերտին։ Թուրքիան այս տարածաշրջանում ավելի նուրբ, բացահայտ սադրանքներով ուղեկցվող խաղ է վարում, որի նպատակն է ի վերջո թուլացնել Մոսկվայի ու Թեհրանի ազդեցությունը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Թուրքիայի պաշտպանության նախարար Ջանիքլիի` Բաքու կատարած այցն առանձնացավ Անկարայի հերթական սադրանքով, որն ուղղված էր արցախյան կարգավորման բարդ գործընթացին։ Բարձրաստիճան պաշտոնյան դիվանագիտական շրջանակում անթույլատրելի հայտարարություն արեց, որը կարելի է միայն պատերազմի կոչ անվանել։ Ու դա Թուրքիայի շուրջ ստեղծվող իրավիճակի ֆոնին, երբ թուրքական զորքեր են տեղակայվել Իրաքում, մտել են սիրիական Իդլիբ, և ուժեր են կենտրոնացվել սեփական տարածքի քրդաբնակ շրջաններում։

Փորձնական հայտարարություն Անկարայից

Իրականում արցախյան կարգավորման հետ կապված իրավիճակին հետևող փորձագետների համար Անկարայի` ժամանակ առ ժամանակ արած նման փորձնական հայտարարություններն անակնկալ չեն։ Մի քանի ամիսը մեկ բարձրաստիճան թուրք դիվանագետները հիշում են արցախյան խնդրի մասին, ինչպես նաև հիշում, որ այս հարցում գլխավոր դերակատարներից մեկն իրենց դաշնակից Ադրբեջանն է։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Թուրքիան «հիստերիայի» մեջ. Քրդստանը ուզում է «պատ խաղալ» Արցախի հետ

Հիշում են ու սկսում խնդրի լուծման անհրաժեշտությունից խոսել։ Ընդ որում՝ հայտարարություններում կիրառում քաղաքական դեմագոգիայի ամբողջ պաշարը, որը հակամարտության գրեթե 30-ամյա պատմության ընթացքում արդեն հոգնեցրել է համաշխարհային հասարակությանը։ Խոսքն այնպիսի եզրույթների մասին է, որոնցից են «օկուպացիան», «հողերի վերադարձը», «խնդիրը զենքի ուժով լուծելու պատրաստականությունը» և այլն։ Այս անգամ վերջին ատյանի «ճշմարտությունը հայտնողի» դերում Թուրքիայի պաշտպանության նախարար Ջանիքլին էր, որն ասաց «սրբազան» խոսքերը․ «Ղարաբաղը Ադրբեջանինն է, ու այն պետք է վերադարձվի»։

Հաշվի առնելով, որ նման արտահայտություններ է թույլ տալիս հակամարտությանը չմասնակցող երկրի նախարարը, որը Բաքու է եկել բանակային գործերով (տարատեսակ զորավարժանքներ), նաև զանազան զինամթերքի համատեղ արտադրության հարցերով, ապա ստացվում է, որ սա պատերազմի կոչ է։ Արդյո՞ք սա թույլատրելի է տարածաշրջանի առանց այդ էլ դժվար իրավիճակում։ Ու ինչպե՞ս պետք է դրան վերաբերվեն այն պետությունները, որոնք իսկապես մասնակցում են բանակցություններին։

Համաշխարհային հասարակության խիստ կշտամբանքի կարիք կա

Հենց նույն ԵԱՀԿ Մինսկի խո՞ւմբը։ Կամ Ռուսաստանի Դաշնությո՞ւնն ու Իրա՞նը, որոնք տարածաշրջանում որոշակի ու զգալի շահեր ունեն։ Ինչպե՞ս պետք է թուրք նախարարի հայտարարությանը վերաբերվեն արևմտյան երկրները, մասնավորապես՝ համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։

Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя. Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Թուրքիան միջամտելու վնասակար փորձեր է կատարում Ղարաբաղի հարցում

Համենայն դեպս ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը ամբիոններից իրենց նման հայտարարություններ թույլ չեն տվել, թեև երկու երկիրն էլ բանակցային գործընթացով ավելի շատ հետաքրքրվելու ու անհանգստանալու պատճառ ունեն, քանի որ ընդհանուր սահման ունեն հակամարտության շրջանի հետ։ Բացի այդ, հետաքրքրված են տարածաշրջանում սեփական ազդեցությունը մեծացնելու հարցով։ Ահա և ստացվում է, որ Անկարայի հայտարարություններն ամենևին էլ հասցեագրված չէին Երևանին կամ Ստեփանակերտին։ Թուրքիան այս տարածաշրջանում ավելի նուրբ, բացահայտ սադրանքներով ուղեկցվող խաղ է վարում, որի նպատակն է ի վերջո թուլացնել Մոսկվայի ազդեցությունը Թեհրանի վրա։

Թուրքերը փորձում են անել դա հենց Ադրբեջանի միջոցով` «կրտսեր» եղբորն օգտագործելով որպես գործիք՝ դեպի արևելք քաղաքական ճեղքում կատարելու համար։

Ընդ որում՝ Անկարայի ռազմավարությունն այդ հարցում բավականին թափանցիկ է։ Ամեն անգամ նման հայտարարություն անելով՝ Թուրքիան լռում է ու սպասում Մոսկվայից և Թեհրանի կշտամբանքին։ Կոպիտ ասած, որ չհամարձակվի քիթը ուրիշների գործի մեջ մտցնել։ Դրանից հետո մի քանի ամիս սպասում է ու կրկին հայտարարություն անում։ Ու այսպես երեք տարի շարունակ։

Ռուսաստանի ու Իրանի հետ անմիջական շփման ժամանակ Թուրքիան աշխատում է ընդհանրապես չհիշատակել Արցախը։ Իսկ մնացած դեպքերում թուրքերն անպայման օգտագործում են թեման՝ միջազգային քաղաքական ասպարեզում իրավիճակը հասկանալու համար։

Արդյո՞ք Արևմուտքը կօգնի թուրքերին։ Ամեն դեպքում նրանք սպասում են այդ օգնությանը…

Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Փայլան. Էրդողանական Թուրքիան Օսմանյան Կայսրության նման է

Այսօր Անկարան հույսը դրել է այն բանի վրա, որ Արևմուտքի հարաբերությունները կսրվեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Թեհրանի հետ։ Ակնհայտ է, որ թուրքական դիվանագիտությունն անընդհատ հույս ունի, որ կգա մի պահ, երբ հենց նույն ամերիկացիները կորոշեն` ժամանակն է պայթեցնել Հարավային Կովկասի իրավիճակը։

Եվ այն ժամանակ, ինչպես հույս ունի Անկարան, Արցախի շուրջ հերթական սադրիչ հայտարարության դեպքում «նշան» կստանա Արևմուտքից ։ Իսկ հիմա պարզապես ձեռքը զարկերակին է պահում՝ պարբերաբար հիշեցնելով արցախյան խնդրի մասին, իսկ հետո թաքնվում է՝ արձագանքի սպասելով, ինչպես չար արարք թույլ տված շունը, որը հույս ունի, թե այս անգամ թաթերին չեն խփի ու կկարողանա շարունակել իր խաղը։

Իմաստ չունի համաշխարհային հասարակությանը բացատրել, թե ինչու պետք է Թուրքիան հեռու մնա արցախյան կարգավորման գործընթացից։ Միայն այն, որ Թուրքիան ոչ միայն պաշտպանում է կողմերից մեկին, այլև սրացման դեպքում պատրաստ է օգնության գալ, բավական է, որ համաշխարհային հասարակությունը երես թեքի նրանից։ Հիշում եմ` 93 թվականին, Քելբաջարում հակառակորդի խմբավորման ջախջախումից հետո, Ռուսաստանը հենց այդպես վարվեց թուրքական երկու զրահատանկային զորամիավորումների հետ, որոնք շարվել էին հայ-թուրքական սահմանին, Երևանից 30 կմ հեռավորության վրա։

Էլ չենք խոսում այն մասին, որ մինչև հիմա Հայաստանի հետ սահմանը փակ պահող ու մեզ հետ քաղաքական հարաբերություններ չունեցող երկիրը, տրամաբանության ու միջազգային իրավունքի բանակցային գործընթացի համաձայն, չի կարող խառնվել այս ամենին։

Լրահոս
0