00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեհական օրինական զենքը Հայաստանում. Վարշավան ընտրում է Երևանի ու ԵՄ–ի միջև

© AFP 2024 / PHILIPPE HUGUENПольский солдат
Польский солдат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեհաստանը ՌԱՀ–ի հետաքրքիր մշակումներ ունի, բայց օրինական զենքի մատակարարումը Հայաստան հարցեր է առաջացնում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Լեհաստանը արտադրում է զենք, որը կարող է հետաքրքրել Հայաստանին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» ռազմատեղեկատվական կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։

Реактивные системы залпового огня RM-70 - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս է չեխական հրետանին Ադրբեջան ընկել․ Բաքուն նոր մատակարար ունի՞

Սեպտեմբերի վերջին Հայաստանի պաշտպանության նախարարը բանակցություններ է վարել Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Բարտոշ Չիխոցկու հետ` պաշտպանության ու ռազմաարդյունաբերական ոլորտում հայ–լեհական համագործակցությունը քննարկելու նպատակով։ Արդեն այն ժամանակ Չիխոցկին հայտնել էր լրագրողներին, որ Լեհաստանը Հայաստանին նոր ռազմական տեխնոլոգիաներ է առաջարկել, նորարարություններ, որոնց հիման վրա պատրաստ է Հայաստանում արտադրություն դնել։

Հովհաննիսյանը նշել է, որ գործակցությունը Լեհաստանի հետ հարթած է, խոսքը «Լյուբավա-Արմենիա» ձեռնարկության մասին է, որն արտադրում է տարատեսակ ապրանքներ, այդ թվում` զրահաբաճկոններ։

Համագործակցությունը, հավանաբար, այդ ուղղությամբ կզարգանա, կարծում է փորձագետը՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, Լեհաստանի ռազմարդյունաբերությունը բավական զարգացած է։

«Երևանում ցուցադրության ժամանակ նրանք անօդաչու թռչող սարքեր ներկայացրեցին, ընդ որում` բավական լավ։ Ծանոթ չեմ ՌԱՀ բոլոր հնարավորություններին, բայց  լուրջ տեխնոլոգիաներ կան։ Կարելի է ասել` նրանք ունեն այն, ինչ կարելի է գնել ու համատեղ արտադրություն սկսել»,– ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով լեհական, իսկ ավելի վաղ` չինական ՌԱՀ–ի նկատմամբ ցուցաբերած Հայաստանի հետաքրքրությանը, Հովհաննիսյանը նշեց, որ երկիրը փորձում է մասամբ դիվերսիֆիկացնել ռազմական գնումների ոլորտի քաղաքականությունը։

«Հնարավոր է՝ այստեղ Ռուսաստանից կախվածությունը մի փոքր թուլացնելու փորձ կա այն առումով, որ եթե հայկական զինված ուժերին սպառազինություն պետք գա,  հնարավոր լինի ավելի էժան գնել Լեհաստանից կամ Չինաստանից»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա ուշադրություն է դարձրել, որ ո՛չ Չինաստանը, ո՛չ Լեհաստանը ռազմատեխնիկական գործակցության առումով Հայաստանի համար նոր չեն։ Չինաստանից նախկինում էլ էր զենք գնվում, համատեղ ձեռնարկության մասին նույնպես խոսվել էր։

Օրիգինալ զենք թե ԽՍՀՄ ժառանգություն

Որ Լեհաստանը զենքի հետաքրքիր նմուշներ ունի, համաձայն է նաև ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն, «Սպառազինության փորձագետ» ամսագրի հրատարակիչ Ռուսլավ Պուխովը։

Милан Штех - Sputnik Արմենիա
«Չգիտենք` մեր զենքն ինչպես է հայտնվել Բաքվում». տհաճ հարցի պատասխանը

«Մի կողմից, մի շարք հետաքրքիր մշակումներ կան, սակայն մեկ այլ կողմից, լեհերը որևէ օրիգինալ բան չունեն։ Այդ ամենը Խորհրդային Միության ժառանգությունն է։ Դյուրակիր զենիթա–հրթիռային համակարգերի տեխնոլոգիան վաճառել է Ռուսաստանը և թույլ է տվել կարգավորել արտադրությունը։ Դա, ըստ էության, ռուսական «Իգլայի» «կլոնն է»», – ասել է Պուխովը։

Նրա խոսքով` լեհական ամբողջ ՌԱՀ-ը մի կաթիլի պես նման է վարշավյան պայմանագրի տարիների արտադրանքին։ Պուխովի խոսքով` լեհերը ստեղծել են տանկերի նախագծերը, սակայն արդյունքում գնեցին գերմանական «Լեոպարդը», մշակեցին ՀՕՊ սեփական համակարգերը, բայց գնեցին արտասահմանյանը։

«Զինվորականներին չբավարարեց լեհական արդյունաբերության նմուշների որակը»,– ասաց Պուխովը։

Иракские курды - Sputnik Արմենիա
Իրաքյան Քրդստանը հույսը դնում է ռուսական զենքի վրա. Բարզանի

Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հայաստանում արդեն գործում է սաղավարտների, քողարկման ցանցերի և զրահաբաճկոնների համատեղ արտադրություն, սակայն ԵՄ–ն խորհուրդ է տալիս դեռ չմատակարարել Հայաստանին և Ադրբեջանին թռչող զենք Արցախի խնդրի պատճառով։

«Ներկա ղեկավարության վրա, որը կոնֆլիկտի մեջ է ԵՄ–ի հետ և կարող է Հայաստանին ինչ–որ տեխնոլոգիաներ փոխանցել, բավական ինտենսիվ ճնշում է գործադրվելու», – ասել է Պուխովը։

Մյուս կողմից, Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ չունի սպառազինություն գնելու համար, իսկ դա հարցեր է հարուցում։ Այդ իսկ պատճառով, մի բան է` քողարկման ցանցերի արտադրության աջակցումը, մեկ այլ բան` բարդ ու թանկ համակարգերը, օրինակ՝ ԴԶՀՀ-ն, նշել է փորձագետը։

«Բացի քաղաքական կամքից և երկու կողմերի ցանկությունից, պետք է հիշել զուտ տնտեսական կողմի մասին, որը ոչ ոք չի չեղարկել»,– ասել է Պուխովը։

«Լյուբավա–Արմենիա» հայ–լեհական համատեղ ձեռնարկությունը` «Լյուբավա–գրուպ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերությունը պաշտպանական նշանակության արտադրանք է տալիս։ Գործարանը զբաղվում է կեղծ թիրախների, ինչպես նաև տեխնիկական և այլ վրանների, սաղավարտների, զրահաբաճկոնների և քողարկման ցանցերի արտադրությամբ։

Լրահոս
0