00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չգիտենք` մեր զենքն ինչպես է հայտնվել Բաքվում». տհաճ հարցի պատասխանը

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցМилан Штех
Милан Штех - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չեխիան հարգում է զենքի վաճառքի էմբարգոն, որը դրված է հակամարտության մեջ գտնվող երկրներին զենք վաճառելու վրա։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը վստահեցնում է, որ Չեխիայի կառավարությունն Ադրբեջանին զենք չի վաճառել: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Չեխիայի Սենատի նախագահն անդրադարձավ տարածված լուրերին, թե Չեխիան Ադրբեջանին զենք է վաճառել:

«Վստահեցնում եմ, որ Չեխիայի կառավարությունն Ադրբեջանին զենք չի վաճառել: Չեխիան հարգում է զենքի վաճառքի այն էմբարգոն, որը դրված է հակամարտության մեջ գտնվող երկրներին զենք վաճառելու վրա»,- ասաց նա։

Նրա խոսքով` իրենք չգիտեն, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում, սակայն վստահեցրեց, որ Չեխիայի կառավարությունը դրան համաձայնություն չի տվել:

Ղարաբաղյան հակամարտության թեմային անդրադառնալով` նա նշեց, որ միակ լուծումը կարող է կայանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։

Նա նշեց, որ գերտերությունները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, կկարողանան խաղաղ ու արդար լուծում գտնել։

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում անցկացվող զորավարժության շրջանակում ցուցադրվել էր չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հրետանի և RM-70 ՀԿՌՀ։ Փորձագետները կարծում են, որ նշված տեխնիկան Ադրբեջանն ամենայն հավանականությամբ ձեռք է բերել Իսրայելի միջնորդությամբ:

 

Լրահոս
0