Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենայի քաղաքական վերլուծաբան
Այն մասին, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը նշանավոր է, նույնիսկ խոսել պետք չէ։ Այդ պաշտոնը զբաղեցնող մարդը պետք է շատ բան հարթի երկու գերտերությունների հարաբերությունների մեջ, որոնք ամենևին էլ իրենց լավ ժամանակները չեն ապրում, կամ էլ հակառակը, շարունակի «խեղդել» հարաբերություններն իր նախորդ Ջոն Թեֆթի ոճով։
Ջոն Հանթսմենի նշանակումը Մոսկվայում «ամերիկյան գլխավոր դիվանագետի» դերում նույնպես նշանավոր է։ Դա նշաանակում է, որ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ ինքը` Թրամփը, տրամադրված չեն վերանայել Մոսկվայի հետ հարաբերությունները։ Թրամփն ընտրել է մի մարդու, որին դժվար է կասկածել ժամանակակից Ռուսաստանի հանդեպ որևէ հակվածություն ունենալու մեջ։
Ավելի շուտ, հակառակը, Ջոն Հանթսմենի գործունեությունը երկու տասնյակ տարվա ընթացքում, ներառյալ «Ատլանտյան Խորհուրդ» ազդեցիկ վերլուծական կազմակերպության ղեկավարի պաշտոնը, վկայում են այն մասին, որ դիվանագետն, ի սկզբանե, տրամադրված է Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների սրացմանը։
Կարելի է հիշել, թե ինչպես էր Հանթսմենը քննադատում Օբամային 2012 թվականի նախընտրական քարոզչության ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու համար։ Կամ էլ կարելի է հիշել նրա հակաթրամփյան դիրքորոշումը, երբ ներկա նախագահն ասում էր, որ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել ու հարաբերություններ հարթել։
«Չար» կամքի դեսպան
Ջոն Հանթսմենի նշանակումը մեկնաբանելով` ինչպես ռուսամետ, այնպես էլ արևմտամետ բազմաթիվ պարբերականներ հիշատակում էին նրա գործունեությունը որպես Չինաստանում ԱՄՆ դեսպան։
Հենց այդ ժամանակ (2009 – 2011 թվականներին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք հետագայում լրատվամիջոցները Պեկինի ու Հոնկոնգի «Հասմիկի հեղափոխություն» անվանեցին։ Հենց դրանցում Հանթսմենն աչքի ընկավ, ինչքան կարող էր։ Նա հայտնվեց սխալ ժամանակ սխալ տեղում։
Նա ընտանիքի հետ Պեկինի այն ռեստորաններից մեկում էր, որտեղ հենց այն օրը ու այդ ժամին ընդդիմադիրների հանդիպում էր նշանակված։ Ընդ որում` ամերիկյան դիվանագետին դեպքի վայրում բռնացրել էին Ֆրանց Պրեսի լրագրողները։
Չինական «հեղափոխության» առաջնորդների հետ կապի մասին նյութերը արագ ջնջվեցին AFP կայքից, լրագրողին սկզբից զրկեցին հավատարմագրումից, հետո աշխատանքից հանեցին, սակայն, միևնույնն է, քաղաքական ու դիվանագիտական մեծ իրարանցում ստացվեց։
Քաղաքական առաջընթացի տապալո՞ւմ, թե՞ ամեն ինչ նախատեսվածի պես է։
Հանթսմենը որոշել է ինքնուրույն հեռանալ Չինաստանից նույն 2011 թվականին։ Հաջորդ տարի նա իր թեկնածությունն էր դրել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար։
Նախընտրական քարոզչության ժամանակ նա խստորեն քննադատում էր իր մրցակիցներից մեկին` Օբամային, ռուս-ամերիկյան հարաբերություններին չափազանց փափուկ մոտեցում ցույց տալու համար։ Այդ համատեքստում, հավանաբար, պետք է ևս մեկ կարևոր բան հասկանալ. այդ հայտարարություններից հետո Հանթսմենը հանեց թեկնածությունը իր բարեկամ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու եպիսկոպոս Միտա Ռոնիի` մորմոնի օգտին։ Հանթսմենի եղբայրը պարտվեց Օբամային, սակայն շարունակեց եպիսկոպոս մնալ։
Ի դեպ, ինքը` Հանթսմենը, նույնպես բարձրաստիճան մորմոն քարոզիչ է։ Սակայն, քանի որ կրոնական բնույթի նրա գործունեությունը բավականին հակասական է, ապա իր մասին կոնկրետ տվյալներ չարժե հիշատակել։
Մարդասերի բարեգործությունը տեղի է ունեցել
Ջոն Հանթսմենի գործունեությունը մորմոնիզմի կրոնական արժեքների քարոզչության հարցում Հայաստանում զգալի հետք է թողել։ ՈՒ դա լուրջ փաստարկ է եղել, երբ ամերիկյան սենատը հաստատել է նախագահ Թրամփի ներկայացրած թեկնածությունը։
Հանթսմենի ընտանիքը բարեգործական ու բիզնես նախագծեր է իրականացրել Հայստանում, միաժամանակ, կապեր ունենալով պաշտոնական Երևանի հետ, ընդհուպ մինչև այն, որ ավագ Հանթսմենի թեկնածությունը 1992 թվականին դիտարկվել է Հայաստանում Ամերիկայի դեսպանի պաշտոնի համար։ Երբ նշանակումը չկայացավ, ընտանիքը երկրում իր ակտիվությունը նվազեցրեց։ Դրան մի քանի բացատրություն կա։
Իրականում, Հայաստանում Հանթսմենի բարեգործության մասին խոսակցությունը բացվում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ցուցաբերած օգնության համատեքստում։ Աստղաբաշխական գումարները, որոնց մասին խոսում են լրատվամիջոցները, ավագ Հանթսմենն, իրոք, նվիրաբերել է դպրոցներ ու բնակելի տների վերականգման համար։ Դրա համար էլ ԱՄՆ ներկա դեսպանը պարգևատրվել է երկու պետական բարձր մրցանակներով ու Հայաստանի քաղաքացիությամբ։ Իսկ հետո եկավ Լևոն Տեր–Պետրոսյանն ու հրաժարվեց աշխատել նրանց հետ, ովքեր աշխատել են ԽՍՀՄ–ի հետ….
Այլ վարկած էլ կա` անկախ Հայաստանի՝ այն ժամանակվա ղեկավարությունը Հանթսմենների ընտանիքին հեռավորության վրա էր պահում, քանի որ նրանք մորմոն էին. այդպես են, ամեն դեպքում, կարծում Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի կողմնակիցները։ Դրանով է հենց բացատրվում այն փաստը, որ Տեր–Պետրոսյանի հեռանալուց հետո երկրի նոր ղեկավարությունը կրկին մտերմացել է Հանթսմենների հետ։ Համապատասխանո՞ւմ է այդ ամենն իրականությանն՝ այսօր, երևի, ոչ ոք չի ասի։
Ռուսաստանում կիրառելիք տեխնոլոգիաների փորձարկո՞ւմ
Իրարանցումը, որը թափ է հավաքում Հայաստանում կրտսեր Հանթսմենի գործունեության հետ կապված, ոչ մի ընդհանուր բան չունի հոր գործունեության հետ։ Ու ընդհանրապես, Ռուսաստանում Ամերիկայի ներկա դեսպանը բարեգործության հետ կապ չունի։ Նա խիստ քաղաքական գործիչ ու դիվանագետ է, որին Վաշինգտոնը կոնկրետ առաջադրանքով է նշանակել։
Վերջին տարիների ընթացքում նա Հայաստանում գործակցել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ, ֆինանսա–քաղաքական սկանդալը սկսեց հասունանալ այն ժամանակ, երբ կրտսեր Հանթսմենը սկսեց ֆինանսավորել «Սիֆիլիթաս հիմնադրամը», որը հիմնել էր նախկին արտաքին գործերի նախագահը։
Հիմնադրամն ակտիվորեն զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության հարցերով։ Այսինքն, այն բաներով, որոնցով ավագ Հանթսմենը չէր զբաղվում հատկապես այն շրջանում, երբ ֆինանսավորում էր երկրաշարժից հետո Հայաստանի հյուսիսային շրջաններում տուժած դպրոցների ու տների վերականգնումը։
Իսկ կրտսեր Հանթսմենը ոչ միայն Օսկանյանի միջոցով ֆինանսավորում էր այդ հիմնադրամը, որը Հայաստանում ազգային մտածելակերպին հակացուցված գաղափարախոսություն է քարոզում, այլ նաև դա ինչ-որ շրջանցող ճանապարհներով էր անում։
Իրարանցումը պայթեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ ներկա դիվանագետը չի գրանցել ու հարկ չի մուծել այն գումարից, որը ստացել է «Հանթսմեն Բիլդինգ Պրոդաքթս» ընկերությանը պատկանող Գյումրու շինարարական նյութերի արտադրության գործարանի վաճառքից։ Խոսքը մոտ 2 միլիոն դոլարի մասին է, որը, չգիտես ինչու, փոխանցվել է «Սիվիլիթաս հիմնադրամի» հաշվին։
Գործով զբաղվեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, որը հարցաքննության է կանչել Վարդան Օսկանյանին, հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանին դեռ 2012–2013 թվականներին։ Այդ ժամանակվանից կրտսեր Հանթսմենի գործունեությունը Հայաստանում խորապես գաղտնի է կամ բարեգործների ընտանիքն, իսկապես, որոշել է վերջ տալ երկրում իր բոլոր նախագծերին։
Իսկ հնարավոր է, դեռ այն ժամանակ` 2015 թվականին, նա արդեն երազում էր գլոբալ քաղաքականության նոր հորիզոնների մասին, որոնց հիմա ձգտում է։