00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական սպորտի վերելքն ու վայրէջքը. Արոնյանի հաղթարշավն ու ծանրամարտիկների արգելքը

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցТяжелая атлетика
Тяжелая атлетика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցած շաբաթը մարզական առումով հագեցած էր։ Լևոն Արոնյանն Աշխարհի գավաթակրի տիտղոսով անգնահատելի նվեր մատուցեց հայերին ու հենց իրեն` հարսանիքից առաջ։

Միաժամանակ տհաճ լուր հրապարակվեց այն մասին, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայ ծանրամարտիկներին մեկ տարով զրկել է Աշխարհի առաջնության մասնակցությունից։ Որ այդ ցանկում, Հայաստանից բացի, մի շարք այլ երկրներ էլ կան, որևէ կերպ չի հուսադրում։ Հայաստանի ֆեդերացիան, կարծես, պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը, տեսնենք` ինչ կստացվի, բայց մի բան հաստատ է` խնդիր կա, և հարցը բողոքարկումներով չի լուծվի։

Левон Аронян - Sputnik Արմենիա
Տիգրան Պետրոսյանի հետքերով. Արոնյանից նոր թագ ենք ակնկալում

«Արարատ» հոկեյի ակումբը, հերթական անգամ «վերածնվելով մոխրից», Հայաստանը կներկայացնի Բելառուսի առաջնության բարձրագույն լիգայում։ Չնայած ֆինանսական ու կազմակերպչական դժվարություններին, թիմը կմասնակցի 2017/2018 խաղաշրջանին։ «Արարատն» ինքնատիպ «հոբբի» ունի` մեկ ընդգրկվում է մրցումներում, մեկ՝դուրս գալիս… Այժմ վեց խաղից 4-ը հաղթանակով է ավարտել։

Մյուս «Արարատը»` մոսկովյանն ու ֆուտբոլայինը, շարունակում է հաղթական խաղերը Ֆուտբոլի ազգային լիգայում` անտեսելով վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած ցնցումները։ Սոցցանցերում չեն դադարում քննարկումներն այն մասին, թե պե՞տք է արդյոք այդ ակումբը, թե ոչ։ Կարելի է կարծել` թիմի սեփականատերերն ու հովանավորները որոշումներ կայացնելիս առաջնորդվում են սոցցանցերի «փորձագետներով»: Ակումբը կա, մեկը մյուսի հետևից պարտության է մատնում հակառակորդներին` բնականաբար, ազդելով նրանց նյարդերի վրա։ Մնում է դիմանալ մինչև հաջորդ առաջնություն։ Եվ եթե ակումբը մյուս խաղաշրջան հասնի կայուն կազմով ու նույնքան հավակնոտ նպատակներով, նշանակում է` հաջողության էլ է հասել։

Իսկ գեղասահքի ֆեդերացիայում կարծում են, որ հայ գեղասահորդներին անարդար կերպով զրկել են Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից։ «Խոսքեր չունեմ: Շատ դժվար է խոսել կատարվածի մասին: Մեզ պարզապես չթողեցին ձմեռային օլիմպիական խաղեր: Մեր մարզիկների ելույթներից հետո բոլորը մեզ շնորհավորում էին, բայց մրցավարներն այլ կարծիքի էին: Անաստասիան և Թինան արտասվում էին անարդարության պատճառով: Մարզիկների տարիների աշխատանքը ջուրն ընկավ», — ասել է ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

Штанга. Тяжелая атлетика - Sputnik Արմենիա
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան զրկվեց աշխարհի առաջնության մասնակցությունից

Դեռ մինչև վերջ պարզ չէ` արդունքում մեր գեղասահորդների հետ ինչ կլինի, բայց հիշում եմ, թե ինչպես Հայաստանի ֆուտբոլի հավաքականին չթողեցին Եվրո — 2012-ի փլեյ-օֆֆին։ Ակնհայտորեն չթողեցին, այն միակ անգամը, երբ մեր հավաքականը նախընտրական փուլի երկրորդ տեղին էր մոտեցել։ Հիշու՞մ եք՝ 2011 թվականի հոկտեմբերի 11-ին Դուբլինում Իռլանդիայի հետ խաղում, երբ լեգենդար Բերեզովսկին հեշտացրեց մրցավարի գործը` կարմիր քարտ ցույց տալու առիթ տալով նրան։ Բայց միևնույնն է՝ այդ խաղը հայտնվեց Հայաստանի հավաքականի պատմության մեջ: Ցավալի պարություն տասը հոգով` 1:2, երբ հակառակորդին հաղթելու համար շատ քիչ բան էր մնում։

Բայց անցած լինի, իսկ մենք վերադառնանք մեր բազմաթիվ «Արարատներին»։ Այս անգամ խոսքը Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող ակումբի մասին է։ Այս առաջնությունը, ինչպես գրեթե բոլոր նախորդներն ու բազում առաջիկաները, անցնում է նույնքան տաղտկալի, մրցման հանդեպ առանց որևէ հետաքրքրությամբ։ Երևի ձանձրալի առաջնության մեջ հետաքրքրություն մտցնելու համար որոշում կայացվեց որակազրկել «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին, ընդ որում` երկու տարով։

Հայկական ֆուտբոլի լեգենդի և ֆեդերացիայի լարված հարաբերությունների մասին վաղուց է հայտնի, որևէ գաղտնիք չկա։ Չեմ ուզում հիմա պարզել` ով է մեղավոր, բայց այն, որ «Արարատի» ոտքի տակ քար են դրել, ակնհայտ է։ Հիմա էլ հերթական տհաճ միջադեպը: Եթե ոչինչ բան չփոխվի, Անրդեասյանը երկու տարի չի կարող խաղերի ընթացքում մարզչի նստարանը զբաղեցնել։ Մնացած առումներով նա կարող է ինչպես միշտ ղեկավարել թիմը։

Матчи сборных Армении и Сент-Китс и Невиса - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը սկսել է պատրաստվել Հայաստանի հավաքականի խաղերին

Ֆուտբոլային թեման փակում են Լեհաստանի ու Ղազախստանի հավաքականների հետ առաջիկա երկու խաղերը, որոնք ընտրական փուրի վերջին երկու հանդիպումներ են լինելու։ Մնում է հուսալ, որ մենք գոնե խմբի վերջին տեղում չենք հայտնվի։ Մարզիչներին և խաղացողներին մաղթենք, որ չհուսահատվեն, փորձեն հաղթել, հատկապես լեհերի հետ խաղում, որն անցկացվելու է մեր հարկի տակ։ Հասկանալի է, որ մարզական մոտիվացիա չկա. այդ խաղերը ձևական են, Մովսիսյանին մենք, անշուշտ կորցրել ենք ընդմիշտ, իսկ Մխիթարյանն, օրինակ, բացահայտորեն խնայում է իրեն։ Ու ճիշտ է անում, ի դեպ, ասածս Հենրիխին ուղղված կշտամբանք չէ։

Հերթական ձախողված շրջանը, այնուամենայնիվ, կարելի է քաղցրացնել։ Թեև ի՞նչ օգուտ դրանից: Միևնույն է՝ մյուս տարի կմեկնարկի նոր շրջան, որը նույնքան ձախողված կլինի, ու հետո ևս մեկը, հետո էլի, էլի… Դրանք բոլորը ձախողվելու են, քանի դեռ ֆուտբոլի ֆեդերացիայում փոփոխություններ չլինեն, իսկ քանի որ հորիզոնում փոփոխություններ չեն նշմարվում, ապա առաջընթացն էլ հետաձգվում է անորոշ ժամանակով։

Այնուամենայնիվ, Արթուր Պետրոսյանին ու մեր խաղացողներին մաղթենք հաջողություն, որը տվյալ դեպքում կարող է պայմանավորված լինել միայն մարզական լավ զայրույթով։ Երանի մի քիչ լիներ դրանից…

Լրահոս
0