ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի ռեփ կատարող Տիմատին հայտարարել է, որ ժամանակավոր լքում է բեմը դստեր «մանկությունը բաց չթողնելու համար»։ Այդ մասին նա գրել է Instagram–ի իր էջում։
Ռեփերը որոշել է օրինակելի հայր ու լավ ամուսին դառնալ։ «Մնացածը կսպասի»,– գրել է նա Instagram–ում։
«Ես կցանկանայի այս վազվզոցի մեջ բաց չթողնել դստերս մանկությունը և ավելի շատ ժամանակ տրամադրել նրան։ Հուսով եմ՝ հասկանալի է։ Ես չեմ լքում բեմը, պարզապես ավելի սթափ եմ մոտենում առաջնահերթություններին»,– գրել է ռեփերը։
«Օլիմպիյսկիում» նոյեմբերի 4-ին ռեփերի կայանալիք համերգը ամենամեծ վերջին համերգը կլինի մոտակա տարիների համար։
Տիմատին հունիսի 8-ին խելահեղ համերգ ունեցավ Երևանում։ Նրան հաջողվեց Հայաստանի մայրաքաղաքում անցկացվող անվճար համերգին հավաքել շուրջ 45 հազար մարդ։
Համերգից հետո երաժիշտը հիացական գրառում էր կատարել. «ԵՐԵՎԱՆ։ Այս համերգը ես երկար կհիշեմ։ Ձեզ հրավիրելով` ես սպասում էի շատ մարդ տեսնել, սակայն այսքան շատ չէի սպասում. ավելի քան 45 հազար։ Շնորհակալություն, նման մենահամերգներից հետո հասկանում ես, որ այսքան տարիների աշխատանքը զուր չի եղել։ Կարծում եմ, որ նման հարթակներն ու հանդիսատեսը երազանք են ցանկացած արտիստի համար»։