ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Սիրիայում վիրավորված գնդապետը՝ Հյուսիսային նավատորմի ծովային հետևազորի 61-րդ բրիգադի հրամանատար Վալերի Ֆեդյանինը, մահացել է Մոսկվայի հոսպիտալում։ Այդ տեղեկությունը հաստատեցին ՌԴ ՊՆ–ում։
Բժիշկները չկարողացան փրկել Սիրիայում վիրավորված սպային։
ՊՆ– ում պարզաբանել են, որ սեպտեմբերի 22-ին գնդապետը մարդասիրական օգնություն էր հասցնում Համա գավառ։
«Ռուս սպայի ավտոմեքենայի տակ ահաբեկիչները ռումբ էին պայթեցրել։ Պայթյունի հետևանքով Վալերի Ֆեդյանինը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել», – ասացին գերատեսչությունում։
Հուղարկավորությունը, գործընկերների տվյալներով, կանցկացվի Մոսկվայում հոկտեմբերի 3-ին։
Ավելի վաղ՝ սեպտեմբերին, հայտնել էին, որ Սիրիայում զոհվել է գեներալ–լեյտենանտ Վալերի Ասապովը։