ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հանրահայտ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Ինստագրամի բաժանորդներին պատմել է, թե ինչպես է պետք սպորտով զբաղվել ցուրտ եղանակին։
Նա ընդգծել է, որ էստաֆետը փոխանցում է այն ընկերներին, որոնց ամենից շատ են պետք այդ խորհուրդները, այսինքն` Գարիկ «Բուլդոգ» Խառլամովին և Դեմիս Կարիբիդիսին։
«Քանի որ արդեն աշուն է, շատերն այլևս չեն կարողանում սպորտով զբաղվել փողոցում, վազել մաքուր օդում և այգում»,- Ինստագրամի իր էջում հրապարակած տեսանյութում ասում է Մարտիրոսյանը։
Նա խոստանում է ամեն օր 20 անգամ 2 րոպե տևողությամբ բարդագույն վարժություն կատարել մինչև հունիսի 1-ը։