00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիներին եղբոր պես էինք ընդունում. կյանքը սահմանին` արցունքոտ աչքերով

© Sputnik / Arax SargsyanДеревня. Армения
Деревня. Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանից Խաչիկ գյուղ հասնելու համար մոտավորապես երեք ժամ է պետք։ Վայոց Ձորի լեռներում թաքնված գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական գյուղերով։ Sputnik Արմենիան պատմում է, թե ինչպես են մարդիկ ապրում Խաչիկ գյուղում։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Խաչիկ գյուղը երեք կողմից սահմանակից է Ադրբեջանին։ Այս բնակավայրն ասես մեկուսացած լինի, «մայրցամաքի» հետ կապված է ընդամենը մեկ ճանապարհով։

«Ապրելը սարսափելի չէ, սարսափելի է չապրելը։ Եթե ես հեռանամ գյուղից, ո՞ւմ թողնեմ իմ տունն ու այգին։ Ես արդեն 50-ն անց եմ, այստեղ եմ ծնվել, ամուսնացել, ամբողջ կյանքս այս գյուղի հետ է կապված»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է Խաչիկ գյուղի բնակիչ Կամո Կյուրեղյանը։

Խաչիկ գյուղում գաթայի փառատոն անցկացվեց - Sputnik Արմենիա
Աշխարհի ամենամեծ ու ամենափոքր գաթաները. «համեղ» փառատոն Խաչիկում

Կամոն գյուղի հերոսն է։ Այս տարվա մայիսին դաշտում աշխատելու ժամանակ նրա ոտքի տակ ռումբ է պայթել։ Ասում է` չափազանց շատ էի մոտեցել սահմանին։ Կամոյի ոտն անդամահատել են, բայց նա չի ընկճվել և այսօր էլ խաչիկցիներին բնորոշ հանգստությամբ հիշում է, թե ինչպես են կռվել 90-ականներին։

«Այն ժամանակ ուժս տեղն էր, թեև հիմա էլ չեմ բողոքում։ Մենք այնքա՜ն բան ենք տեսել»,- ասում է նա։

Այսօր գյուղացիներին պաշտպանում են նրանց որդիները, որոնք հսկում են հայկական դիրքերը։ Խաչիկում ապրող երիտասարդների մեծ մասը «խոպան» է գնացել, կանայք զբաղված են դաշտային աշխատանքներով։

80 տարեկան Լորա Վանյանը նույնպես ամբողջ կյանքն անցկացրել է Խաչիկում։ Չնայած պատկառելի տարիքին, առողջությունից չի բողոքում։ Տնային գործեր է անում, աշխատում է դաշտում, հետևում է անասուններին։ 15 թոռ ու նույնքան ծոռ ունի։

«Բոլորը ցրվել են, տանը մնացել է թոռներիցս մեկը, նա էլ պայմանագրային զինծառայող է, պաշտպանում է մեր գյուղն ու սահմանը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Լորա տատը։

Նրա ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցնում. ապրում են տատի թոշակով ու թոռան աշխատավարձով։ Կնոջը տանջում է այն միտքը, որ երեխաներն ու թոռները գումար աշխատելու համար ցրվել են Հայաստանի ու Ռուսաստանի տարբեր հատվածներում։ Որդիներից մեկն էլ զոհվել է արցախյան պատերազմի ժամանակ։ Այսօր տատը վախենում է զինծառայող թոռան համար։

«Եթե նրա հետ մի բան լինի, ես չեմ դիմանա։ Մեզ աշխատանք է պետք ու խաղաղ երկինք։ Բոլոր պայմաններն ունենք, որ այստեղ ապրենք առաջվա պես։ Հողը բերրի է, բերքը` հարուստ»,- ասում է նա։

Հիշում է` ժամանակին հյութեղ խնձորների ու համեղ ընկույզի համար Խաչիկ էին գալիս հարևան Ադրբեջանից։ Խաչիկցիներն էլ Ադրբեջան էին գնում այս կամ այն մթերքի հետևից։ Լորա տատն անձամբ երբեք չի եղել Բաքվում։

«Ադրբեջանցիների հետ եղբոր պես էինք։ Անգամ 90-ականների պատերազմի ժամանակ միմյանց կնունքներին ու հարսանիքներին էինք գնում։ Հիշում եմ` ինչպես էինք ամուսնացնում ավագ որդուս, ամենաշատ շաբաշը տալիս էին ադրբեջանցիները»,- աչքերն անընդհատ սրբելով պատմում է նա։

Հիմա ցավում է, որ առաջվա պես երբեք չի լինի, հարևան գյուղերում ապրող ադրբեջանցի կանանց հետ սուրճի ու թեյի շուրջ չեն նստի, առաջվա ընկերությունն ու հարգանքն էլ չի վերադառնա։

Լրահոս
0