00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:23
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկայից մինչև Ճապոնիա. հայկական ճամփորդական նախագիծը գրավում է զբոսաշրջիկներին

© Sputnik / Asatur YesayantsСайт для путешественников Tripplanera
Сайт для путешественников Tripplanera - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական TripPlannera սրտաթափ ընկերության աշխատակիցները հետաքրքիր ծառայություն են հորինել` հանգստի մեկնողները կարող են իրենց գործողությունները պլանավորել մեկ այլ երկրում` առցանց ռեժիմում։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայկական TripPlannera սրտաթափ ընկերությունն արդեն գրավել է իր տեղը զբոսաշրջային շուկայում` ճանապարհորդներին հնարավորություն տալով ոչ միայն տեսարժան վայրեր այցելել, այլև ամբողջությամբ ընկղմվել այցելող երկրի կյանքի մեջ։

Ընկերության աշխատակիցները նորարարական պլատֆորմ են ստեղծել, որը թույլ է տալիս հանգստի մեկնող զբոսաշրջիկներին ոչ միայն քաղաքի քարտեզի վրա գտնել թատրոններն ու հետաքրքիր ռեստորանները, այլև նախապես տեղեկանալ առաջիկա միջոցառումների մասին։

Այն մասին, թե ինչպես է առաջացել գաղափարը և ինչ հետաքրքիր նորամուծություն են հորինել ստեղծողները, Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է TripPlannera նախագծի համահիմնադիր Հմայակ Տիգրանյանը։

© Sputnik / Asatur YesayantsՀայկական TripPlannera-ի համահեղինակ Հմայակ Տիգրանյանը
Сооснователь проекта Tripplanera Амаяк Тигранян - Sputnik Արմենիա
Հայկական TripPlannera-ի համահեղինակ Հմայակ Տիգրանյանը

Ստեղծման գաղափարը

Հմայակը հաճախ է շրջագայում և, հիմնականում, ընտանիքի հետ։  Ամեն անգամ ուղևորության նախագծումը շատ ժամանակ էր զբաղեցնում, ստիպված էին լինում տարբեր տուրօպերատորների դիմել կամ ինքնուրույն կայքերում տեղեկություն փնտրել կոնկրետ քաղաքի հետաքրքիր վայրերի մասին։

Умный  смарт-блокнот EcoPad - Sputnik Արմենիա
Հայ նախագծողների հորինած նոթատետրը՝ EcoPad-ը, «շատ խելացի» է

«Մեզ միշտ հետաքրքրել են համերգները, փառատոները, ինչպես նաև լավագույն հաստատությունները, որտեղ համեղ ուտեստներ են մատուցում, չէ որ կոնկրետ երկիր ուղևորվելիս, դու ուզում ես համտեսես ազգային խոհանոցից որևէ բան։ Մինչ այդ ստիպված էի յոթ օր ուղևորությունս ծրագրել։ Հետո սկսեցի հարցուփորձ անել տարբեր մարդկանց, հասկանալու համար, թե ինչպես են նրան ծրագրում իրենց հանգիստը։ Ես հասկացա, որ որևէ օպտիմալ լուծում չկա»,– նշեց նա։

Հենց այդ ժամանակ է Հմայակը որոշել զբոսաշրջիկների համար կատարյալ օգնական ստեղծել։

Իսկական ընկեր

Ինչպես նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը, իրականում շուկայում քիչ են այն կայքերը, որոնք զբոսաշրջիկներին առաջարկում են կազմակերպել իրենց հանգիստը սկզբից մինչև վերջ։

Инфографика, туризм - Sputnik Արմենիա
Ո՞ւր պետք է այցելի Հայաստան եկող զբոսաշրջիկը

«Օրինակ, Փարիզում լինելով, Լուվր և Փարիզի Աստվածամոր տաճարն այցելելուց հետո դուք հաստատ չեք ցանկանա վերադառնալ հյուրանոց և քնել։ Դուք կցանկանաք մի փոքր էլ զբոսնել… Եվ այդ դեպքում զբոսավարի կարիք եք զգալու, որը կպատմի հետաքրքիր դեպքերի մասին, ներառյալ` տոմսի արժեքը»,– ասել է Տիգրանյանը։

Այժմ կայքի ստեղծողներն աշխատում են այնպես անել, որ այցելուները հասկանան, թե որքան կարժենա ամբողջ ուղևորությունը` տեսարժան և զվարճանքի վայրերի այցելությամբ, հանգստի կազմակերպմամբ, քանի որ յուրաքանչյուրը բյուջեն ծրագրելու խնդիր ունի։

«Ձեզ ճանապարհորդության ժամանակ ընկեր պետք չի լինի, որը կհուշի, որտեղ և ինչ կարելի է գտնել։ Ձեր ընկերն այս պարագայում` TripPlannera-ն է։ Մենք բջջային սարքերի համար հավելված ենք ստեղծում»,– ասել է Հմայակը։

Ամռանը` Եվրոպա, աշնանը` Ասիա

Նորարարական նախագիծը գործարկվել է 2016 թվականի նոյեմբերի 1-ին, և դրանից արդեն օգտվել է 20 000 օգտատեր։ Կայքը դեռ անգլալեզու է։ Ընկերությունը ծրագրում է նաև այլ լեզուներով կայքէջը գործարկել։

«Օրինակ, TripPlannera-ն անցյալ ամիս օգնել է շուրջ 5 հազար քաղաքացու կազմակերպել հանգիստը։ Այժմ զբոսաշրջիկների համար արդիական է աշխարհի 60 ուղղություն։ Ամռանը մեր այցելուներն ավելի շատ գերադասում են եվրոպական երկրներ այցելել, իսկ աշնանը` ասիական։ ԱՄՆ օգտատերերի շրջանում արդիական ու զարգացած է նաև ներքին զբոսաշրջությունը»,– ասել է կայքը Հմայակը։

Ինչպես նա նշել է, զարմանալի է, սակայն այցելուների շուրջ 90%-ը զբոսաշրջիկներ են ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ճապոնիայից և Ավստրալիայից։ Հայաստանից, ցավոք, դեռ քիչ օգտատերեր կան։

Հայաստանում զբոսաշրջիկին զարմացնող թոփ-10-ը - Sputnik Արմենիա
Հայաստանում զբոսաշրջիկին զարմացնող թոփ 10-յակը

Ամենաարդիական ուղղությունները ներկա պահին Սինգապուրն ու Բանկոկն են։ Ամռանը առաջատար են եղել Հռոմը, Բարսելոնան և Փարիզը։ Այժմ ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար կայքում հասանելի է 64 քաղաք, այս շաբաթ կներառվեն նորերը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք ուղղությունների շարքում կլինի Ադրբեջանը, Հմայակը նշեց, որ թիմն այդ հարցի վերաբերյալ տարբեր կարծիք ունի։

«Մենք լավ գործընկերներ ունենք, որոնք աջակցում են մեզ երթուղիները կազմելու, հետաքրքիր միջոցառումների, համերգների ժամն ու վայրը նշելու հարցում»,– ասել է Հմայակը։

Ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար նոր ու գրավիչ նախագիծը ներկայացվել է SevanStartupSummit տեխնոլոգիական նախագծերի մրցույթում, ինչպես նաև այլ հարթակներում, ինչը հայկական սրտաթափ ընկերությանը թույլ կտա գրավել գործընկերների և զբոսաշրջիկների ուշադրությունը։

Լրահոս
0