ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Երեկ ժամը 22:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում Հանրապետության փողոցում՝ «Տաշիր» պիցցայի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին, հայտնում է shamshyan.com-ը:
Վրաերթի ենթարկված Աբովյան քաղաքի բնակիչ 72-ամյա Ռուբեն Մելքումյանը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Դեպքի վայր են եկել ոստիկաններն ու քննչական կոմիտեի աշխատակիցները, հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, և 1 ժամ անց Կոտայքի ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ 59-ամյա Ռուբեն Հակոբյանն ու հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` Lexus մակնիշի 10 CZ 010 համարանիշի ավտոմեքենայով:
Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Ոստիկաններն ու քննիչները կասկածում են, որ հնարավոր է՝ վարորդը Հակոբյանը չի եղել։
Կատարվում է քննություն։