ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Լաս Վեգասում երաժշտական փառատոնի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհված անձանց թիվը հատել է 50-ի սահմանը։ Այս մասին նշված է Լաս Վեգասի ոստիկանության թվիթերյան էջում։
At this time there is in excess of 50 deceased and over 200 injured individuals.
— LVMPD (@LVMPD) 2 октября 2017 г.
Վերջին տվյալով` կրակահերթի հետևանքով ավելի քան 200 տուժած կա։
Պարզվել է, որ կրակողը քաղաքի բնակիչներից մեկն է` 62 տարեկան Սթիվեն Փեդոքը։
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում տեղի ժամանակով 22։30-ին։ Այդ պահին երաժիշտները ելույթ են ունեցել Mandalay Bay հյուրանոցի և խաղատան մոտ գտնվող բաց հարթակում։ Կրակահերթը հնչել է Ջեյսոն Էդլինի ելույթի ժամանակ, որը դադարեցրել է ելույթը և հեռացել բեմից։
Լաս Վեգաս Սթրիփթ քաղաքային ճեմուղու մոտ կրակոցների մասին ահազանգ ստանալուց հետո տասնյակ պարեկային ավտոմեքենաներ են ժամանել։ Ավելի ուշ տեղեկություն է հրապարակվել, որ կասկածյալը սպանվել է, սակայն մանրամասներ չեն հայտնում։