ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Անհայտ անձը կրակ է բացել Լաս Վեգասի խոշորագույն Mandalay Bay կազինոյում։ Արդյունքում 24 վիրավոր և 2 զոհ կա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հետաքննում ենք հրաձգության մասին հաղորդագրությունը Mandalay Bay Casino կազինոյի մերձակայքում։ Խնդրում ենք բոլորին խուսափել այս տարածքից»,– գրված է Twitter–ում հրապարակած ոստիկանության հաղորդագրության մեջ։
Hollywood Reporter թերթի տվյալներով` մոտ քսան մարդ է տուժել։ Հրաձիգը, ենթադրաբար, կրակել է Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբից։ Նրա թիրախը մերձակայքում անցկացվող կանտրի–երաժշտության փառատոնի այցելուներն էին։
Հրաձգության մասին հաղորդում է ստացվել նաև քաղաքի այլ հատվածներից, սակայն ոստիկանությունը դրանք չի հաստատել։ Հրաձիգը, ենթադրաբար փախուստի է դիմել։ Ոստիկանությունն արգելափակել է մոտակայքում գտնվող փողոցները։
Apparently they were shooting from the window…#vegas#vegasshooting#LasVegas #LasVegasShootings pic.twitter.com/UfxUccQ9Hq
— Tyler Maness (@tylermaness22) 2 октября 2017 г.
Հրաձգությունը սկսվել է Route 91 կանտրի փառատոնի ժամանակ, որն անցկացվում էր Լաս Վեգաս–սթրիփ փողոցի հարավային հատվածում։ Ինչպես հայտնում են ականատեսները, կրակահերթն ինտենսիվ է եղել։ Սոցցանցում հայտնված դեպքի վայրում արված լուսանկարների վրա արնաշաղախ մարդիկ են երևում։
Տուժածների կամ զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան, սակայն տեղի ԶԼՄ–ների տվյալներով՝ տուժել է մոտ 20 մարդ։
Ավելի վաղ հայտնում էին, որ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել էր 5 մարդ, որոնց թվում՝ կոնգրեսական Սթիվ Սքելիզը։ Հանցագործը նույնպես վնասվածք էր ստացել և ձերբակալվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա մահացել է։