ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեի վերջնական արդյունքներն է հրապարակել Իրաքյան Քրդստանի Գերագույն ընտրական խորհուրդը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ինֆորմացիա է հրապարակել քրդագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Հրապարակվել է սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի պաշտոնական արդյունքները:
Հանրաքվեին մասնակցել քվեարկողների 72%,ԱՅՈ 92,73%ՈՉ 7, 27%»,–գրել է նա
Ընդհանուր ձայներից վավեր են համարվել և հաշվվել 3 մլն 85 հազ. 935-ը:
Հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 72 տոկոսը: