Ռուբեն Մելիքյան
«Պրոֆեսիոնալ շախմատով զբաղվել եմ, դրա համար շախմատի հետ կապված նորությունները, հատկապես կարևոր են ինձ համար։ Անձամբ ճանաչելով Լևոնին գիտեի, որ խիստ մոտիվացված է և լավ ելույթ կունենա։ Տեսանք, որ իրոք նա լավ էր տրամադրված և լավ ավարտ ունեցավ»,–ասում է Մելիքյանը։
Շախմատասեր ՄԻՊ–ը աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում մի օր եղել է Թբիլիսիում և անձամբ է հետևել Լևոնի խաղին։ «Ամենալարվածը կիսաեզրափակիչն էր, որտեղ բանը հասավ «մահվան» պարտիային, բայց Լևոնը ամուր գտնվեց»;–պատմում է Մելիքյանը։
Արցախի ՄԻՊ–ի խոսքով` այս մրցաշարը Լևոնի համար շատ կարևոր էր, որտեղ նա վերահաստատեց իր կարևոր տեղը շախմատային աշխարհում։