00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ավագանու ընդդիմադիր անդամներ
13:07
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ համար են վճարում ռուսատյացներին, կամ ռուսերենի կռիվ` իրական խնդիրների փոխարեն

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցУчебники для русскоязычных школ
Учебники для русскоязычных школ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պետական լեզուն եղել և մնում է հայերենը, ու ոչ ոք չի էլ պատրաստվում սպառնալ հայերենի միանձյա իշխանությանը։ Ուրեմն ինչի՞ համար է ռուսաց լեզվի հորինված «խնդիրը»։

Վերջերս հայ հասարակությանն արհեստական կերպով պարտադրվեց մի վիճաբանություն`երկրում ռուսաց լեզվի դերի ու տեղի վերաբերյալ։ Տպավորություն է, թե այլ խնդիրներ չկան: Հարցը քննարկվում է, թեև անիմաստ, ընդ որում` այնքան անիմաստ, որ նույնիսկ սոցիալական կայքերում անչափ ակտիվ ռուսատյացներն են հոգնել դրանից: Վիճաբանությունը թեժացնում են հիմնականում այն մարդիկ, որոնք դրա դիմաց գումար են ստանում: Քանի որ այլ թեմաներ չկան, ստիպված ռուսերենն են քննարկման առարկա դարձրել։

Левон Мкртчян принял участие в августовской конференции в Аштараке - Sputnik Արմենիա
Ռուսաց լեզվի դասավանդման շուրջ աղմուկը քաղաքականացված կեղծ օրակարգ է

Երանի այս համառությունն այլ հարցերում դրևորեին. օրինակ՝ ավելի լավ կլիներ՝ նույն ջերմեռանդությամբ մշակույթի նախարարությունից պարզաբանում պահանջեին այն հարցի շուրջ, թե ինչու է ՅՈՒՆԵԿՕ-ի ցանկում ընդգրկված Գառնի հեթանոսական տաճարին կից տարածքը համարյա խաղահրապարակի վերածվել։

Մշակույթի նախարարությունը մի կողմ, կարևոր խնդիրներն իսկապես շատ են…

Հարյուր անգամ ասել են աշխարհին, որ Հայաստանի պետական լեզուն եղել ու մնում է հայերենը, ու որևէ մեկը չի էլ պատրաստվում սպառնալ հայերենի միանձյա իշխանությանը: Բայց ոչ, Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Վասիլևան Հայաստան է գալիս, ու մեր լրագրողները հարցնում են նրան՝ արդյո՞ք ռուսերենը Հայաստանում պետական լեզու է լինելու։ Հարցնում են՝ առանց մտածելու, որ հենց իրենք են նսեմացնում հայկական պետականությունը. չէ՞ որ այդ հարցը օտարերկյա նախարարները չեն լուծում։

Ռուսաց լեզվի հորինված խնդիրը չէր ծագի, եթե Հայաստանը լիներ Արևելյան Աֆրիկայում կամ Պոլինեզիայում։ Բայց մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք, և ավելորդ կլինի հիշեցնել հայ-ռուսական կապերի պատմությունը։

Իսկ եթե այդպես է, ռուսաց լեզուն Հայաստանում միշտ արդիական կլինի, եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ դրամաշնորհների վրա նստած անձնավորությունների ու կազմակերպությունների երազանքներն իրականանան, և Հայաստանի պետական լեզուն դառնա անգլերենը։

Այստեղ միտք է ծագում. դժվար թե հիշատակված անձնավորություններն ու կազմակերպությունները շատ են երազում այդ մասին, չէ՞ որ այդ ժամանակ դրամաշնորհների տրամաբանական վերջը կգա, ու նրանց գերակշռող մեծամասնությունն անգործ կմնա։

Проверка грамотности - Sputnik Արմենիա
Մարտեր ռուսերենի համար․ ինչո՞ւ են հայերին անիմաստ կռվի մեջ գցում

Իսկ եթե խոսենք լուրջ ու ըստ էության, ապա քանի գոյություն ունեն Հայաստանն ու Ռուսաստանը, ռուսերենը մեզ համար արդիական կմնա։ Թեկուզ միայն այն պատճառով, որ ոչ մի տեղ չեն անհետանա երկրների միջև տնտեսական ու մշակութային կապերը. շատ հայեր աշխատում ու սովորում են Ռուսաստանում, ուսանողներն ու գիտնականները գիտական գրականություն են կարդում, հայկական համայնքն էլ Ռուսաստանում ամենախոշորներից է։

Ի դեպ, գրքերի մասին։ Գիտական ու տեխնիկական գրականությունը նույնիսկ խորհրդային տարիներին էր հազվադեպ թարգմանվում հայերեն` հասանելի աղբյուրների ցանկում թողնելով անգլերեն ու ռուսերեն տարբերակները։ Իսկ հիմա առավել ևս, որովհետև հատուկ գրականության գրագետ թարգմանություն այսօր հազվադեպ է պատահում։

Եվ այո, ռուսերենը Հայաստանում այլ լեզուների նկատմամբ բնական առավելություն ունի։

Խնդիրը մեկն է՝ ապահովել ռուսերենի իսկապես որակյալ ուսուցում` զուգահեռաբար կատարելագործելով անգլերենը։ Իսկ եթե ստացվի, այս երկուսին զուգահեռ զբաղվել նաև ֆրանսերենով ու գերմաներենով։ Իսկ եթե այդ չորս լեզուների դեպքում էլ ամեն ինչ լավ ստացվի, ապա գոնե մասնագիտական բուհերում նաև հարևան երկրների լեզուների` վրացերենի, պարսկերենի ու թուրքերենի որակյալ ուսուցում ապահովել: Իսկ սկսել պետք է, իհարկե, հայոց լեզվի դասավանդման բարձր մակարդակ ապահովելուց։

Իսկ դպրոցում, իմ կարծիքով, պետք է լինեն առաջին երկու լեզուները։ Շատերը կասեն, որ երազանքների գիրկն եմ ընկել, բայց սա այնքան էլ անհույս գաղափար չէ, որքան թվում է։ Այլ բան է, որ լեզվաբանական առարկաների հիմնովին ուսուցումը կհանգեցնի դպրոցական կրթության արմատական փոփոխությունների անհրաժեշտության, բայց մի օր պետք է, չէ՞, սկսել կրթության որևէ համակարգ ստեղծել։ Թե չէ հինը քանդել են, իսկ նորն այդպես էլ չեն ստեղծել։

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Աշոտյան. «Ռուսերենը հզոր լեզու է, բայց Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ չի ստանա

Հայաստանի կրթության և գիտության նախարարության մշակած հայեցակարգում նշված է, որ կրթության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ, որոնք մարդկանց թույլ կտան տիրապետել մի քանի օտար լեզվի` ռուսերենի, նաև մեկ կամ մի քանի եվրոպական լեզվի ու արևելյան լեզուների։ Իհարկե, մի բան է ասելը, այլ բան է իրականացնելը, բայց վաղ թե ուշ ստիպված պետք է զբաղվենք այս հարցով։ Ու լավ կլինի՝ չձգձգենք, քանի որ որակյալ լեզվաբան — մանկավարժների թիվը տարեցտարի կրճատվում է։

Իսկ ընդհանրապես, ցանկացած լեզու սովորելու շուրջ կասկածներն անհեթեթություն են։ Դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ անհարմար եմ զգում այդ մասին խոսել։

Իսկ մոլի քննադատների համար կարելի է կրկնել՝ ի՞նչ եք անելու ձեր հակառուսական քարոզչության հետ, եթե, ասենք, ռուսերենը Հայաստանում շրջանառությունից դուրս գա։ Եթե միայն հայերեն խոսեք, լսարանը, աշխատավարձի հետ զուգահեռ, մի քանի անգամ կկրճատվի։ Իհարկե, մի հետաքրքիր հնարավորություն կա` Հայաստանում հառակուսական քարոզչություն իրականացնել անգլերենով կամ ֆրանսերենով։

Եվ ի՞նչ։ Թարմ ու ինքնատիպ կստացվի։ Իսկ ինչ վերաբերում է ակնհայտ անարդյունավետությանը, ապա պետք է ասել՝ ախր հիմա էլ առանձնապես բարդ է խոսել արդյունավետության մասին…

Լրահոս
0