00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի և Անկարայի մամուլի «փակված բերանները». Երևանն ազատ խոսքի հարցում առաջատար է

© AFP 2024 / OZAN KOSEАкция протеста представителей турецких СМИ. Надпись на плакате: "Свободные СМИ невозможно заставить замолчать"
Акция протеста представителей турецких СМИ. Надпись на плакате: Свободные СМИ невозможно заставить замолчать - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը կարող է ստանձնել Թուրքիայում և Ադրբեջանում ընթացող գործընթացների մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածման առաքելությունը, կարծում է փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ադրբեջանի և Թուրքիայի հասարակությունը տեղեկատվական վակուումի մեջ է։ Ինչպես կարծում է razm.info կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը, այդ երկրներում ազատ խոսքի կապված լուրջ խնդիրներ կան։

Նա համոզված է, որ Հայաստանը, հաշվի առնելով այդ երկրներում առկա իրողությունները, կարող է իրավիճակն իր շահերին ծառայեցնել։ Այս հանգամանքը կարող է փոխել տեղեկատվական պատերազմի ընթացքը։

«Թուրքիայի և Ադրբեջանի հասարակությունը տարբեր ոլորտներում տեղեկատվական դեֆիցիտ ունի։ Այդ բացը, ցանկության դեպքում, կարող է լրացնել Հայաստանը` այդ երկրներում տիրող իրավիճակի մասին օբյեկտիվ ինֆորմացիա փոխանցելով իր ռեսուրսներով», – ասել է Հովհաննիսյանը։

Азербайджанская нефть - Sputnik Արմենիա
Բաքվի «դարի գործարքը». ի՞նչ է թաքնված Արևմուտքի նավթային «ռազբորկայի» հետևում

Թուրքիայում և Ադրբեջանում, նրա խոսքով, ցանկացած տեղեկատվական հոսք ֆիլտրում և վերահսկում են երկրի իշխանությունները։

Օրինակ`շփման գծում առկա իրավիճակի մասին տեղեկատվությունը պետք է խստորեն համաձայնեցվի Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հետ։

Արդյունքում` հայկական ԶԼՄ–ները, հաճախ տեղեկատվությունն ավելի օպերատիվ են փոխանցում, քան ադրբեջանական մամուլը։

Երբ խոսքի ազատությունը դատապարտելի արարք է

Թուրքիայում ազատ խոսքի հետ կապված իրավիճակն ավելի բարդ է։ Այս երկիրը «Freedom of the Press 2017» տվյալներով առաջատար է` բանտարկած լրագրողների թվով` այդպիսով համալրելով ոչ ազատ ԶԼՄ ունեցող երկրների ցանկը։

Թուրքիայում ազատ խոսքի և ԶԼՄ–ների հետ կապված իրավիճակը խստացվել էր 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո։ Այդ ընթացքում Անկարայում ձերբակալվել է ԶԼՄ–ների շուրջ 158 աշխատակից։ Այդպիսով`Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 20-ից դեկտեմբերի 1-ը 109 ԶԼՄ էր փակվել, այդ թվում նաև խոշոր տեղեկատվական գործակալություններ։

Город Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Վերադարձ միջնադար. Թուրքիայում կանանց ճնշում են «շորտ» հագնելու համար

«Թուրքիայում այսօր լրագրողներին նստեցնում են հակակառավարական արտահայտությունների, իշխանությունների համար անպետք հրապարակումների, հեղաշրջման փորձին մասնակցելու, ինչպես նաև ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և քրդական Ժողովրդավարական կուսակցությանն աջակցելու համար», – ասել է Հովհաննիսյանը։

Այդպես բանտում հայտնվեցին խոշոր ընդդիմադիր լրագրողներ, որոնց թվում նաև թուրքական ընդդիմադիր Cihan–ի և Zaman–ի ներկայացուցիչները, որոնց մեղադրում են ԱՄՆ–ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու համար։ Գյուլենին այսօր համարում են 2016 թվականի հեղաշրջման կազմակերպիչ, և, հետևաբար, բոլոր նրանց, ովքեր նրան համակրում են` նույնպես։

Թուրքիայի և Ադրբեջանի մեդիադաշտի անհամաչափությունը հաշվի առնելով` Բաքվում բանտարկած լրագրողների թիվն 12.5 անգամ քիչ է, քան Անկարայում։ Ադրբեջանում 160 քաղբանտարկյալից, տարբեր միջազգային կազմակերպությունների տվյալներով, 12–ը մեդիադաշտի լրագրողներ և աշխատակիցներ են։

Սակայն եթե Թուրքիայում բացեիբաց ասում են, թե ինչի համար են բանտ նստեցնում, ապա Ադրբեջանում այլ իրավիճակ է։ Ընդդիմադիր լրագրողները հաճախ բանտարկվում են զենքի, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև գույքի ապօրինի սեփականության քրեական գործերով։

Виген Саргсян в сборном пункте - Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ. Ադրբեջանում ազգային փոքրամասնություններին անմարդկային են վերաբերվում

Այս կամ այն լրագրողին ներում շնորհելու Բաքվի որոշման վրա կարող են ազդել միջազգային կազմակերպությունները։ Այսպես, օրինակ, ադրբեջանական Turan ընդդիմադիր տեղեկատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևն ազատ էր արձակվել եվրոպական կազմակերպությունների միջամտությունից հետո։ Պաշտոնական վարկածի համաձայն`Ալիևը բանտարկվել էր 22 հազար դոլարի հարկ չվճարելու համար։

Ի տարբերություն Թուրքիայի, որտեղ դաշտ կա զգալի մանևրումներ անելու համար, Ադրբեջանում ընդդիմադիր ԶԼՄ–ներ չկան։ Նույնիսկ haqqin.az պարբերականը, որը որպես ընդդիմադիր ռեսուրս է ներկայացնում, իշխանամետ է։

Բաքուն և Անկարան նույն դարպասին են հարվածում

Անկարան իր կրտսեր եղբորը` Բաքվին սատարում է նաև այդ հարցում։ Լրագրողների ձերբակալման ժամանակ, հուլիսյան դեպքերից հետո, բանտում հայտնվեցին երեք ադրբեջանցի լրագրող` Meydan TV առցանց ընդդիմադիր ադրբեջանական հեռուստատեսության կայքից։

Հովհաննիսյանի կարծիքով` սա վկայում է այդ հարցում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության մասին։

Նա համոզված է, որ ադրբեջանական ԶԼՄ–ների ներկայացուցիչները բանտարկվել էին Բաքվի խնդրանքով։

«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2017 թվականի տվյալներով` Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը` առաջ անցնելով Ադրբեջանին (163-րդ տեղ) և Թուրքիային (155-րդ տեղ)։

Լրահոս
0