00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերադարձ միջնադար. Թուրքիայում կանանց ճնշում են «շորտ» հագնելու համար

© AFP 2024 / BULENT KILIC / AFPГород Стамбул, Турция
Город Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայում կռվախնձոր է դարձել հագուստի թեման. հարևանները շենքի լիազորին բողոքել են իր բնակարանում և շենքում «շորտով» ճեմող կնոջից։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Ժամանակակից նորաձևությունը տարաձայնություն է առաջացրել Թուրքիայում, որտեղ բնակիչների մի մասը պահպանողական հայացքներ ունի, մյուս մասը` լիբերալ։ Անկարայի տներից մեկի բնակիչները բողոքել են շենքի լիազորին, որ իրենց հարևանուհին «շորտ» է հագնում։

Բնակիչները պահանջել են, որ իրենց հարևանուհին փակ պահի վարագույրները։ Այս մասին հայտնում է թուրքական Нurriyet թերթը։

Սա առաջին դեպքը չէ Թուրքիայում, երբ բնակչության պահպանողական հատվածը բողոքում է լիբերալ հայացքներ ունեցողներից։ Անցած տարվա սեպտեմբերին հասարակական տրանսպորտում ուղևորներից մեկը կնոջն ապտակել էր «շորտի» համար։ Ու թեև նա հետո պատժվել էր, այնուհանդերձ պետք է ասել, որ Թուրքիայում կարճ հագուստի դեմ բողոքի ալիքը ժամանակ առ ժամանակ ավելի է մեծանում։

«Չի կարելի միանշանակ ասել, որ Թուրքիայում կարճ զգեստ հագնել չի կարելի։ Ստամբուլն ավելի լիբերալ է, Անկարան` կոնսերվատիվ։ Քույրս Ստամբուլում է ապրում, ու նա և՛շորտ է հագնում, և՛ կարճ զգեստ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Թուրքիայի բնակիչ Նորայր Կեստեկյանը։

Նրա խոսքով` առաջադեմ հայացքներ ունեցող հասարակության դեմ մղվող «պատերազմը» երբեք չի ավարտվի։

Այս տարվա հուլիսին Թուրքիայում բողոքի ակցիաների և ցույցերի ալիք էր բարձրացել։ Ակցիայի մասնակիցները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն էին, որոնք պնդում էին` «թող ինձ իմ հանդերձանքով»։ Նրանք բողոքում էին ավանդական հագուստի դեմ և նշում, որ այլևս չեն վախենում հագնել այն, ինչ իրենք են ցանկանում։

Լրահոս
0