00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամանակին Գերմանիան ապաշխարեց, իսկ Թուրքիա՞ն…

© AFP 2024 / CAFКанцлер Германии Вилли Брандт на коленях перед памятником героям восстания в Варшавском гетто
Канцлер Германии Вилли Брандт на коленях перед памятником героям восстания в Варшавском гетто - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 25 տարի անց Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտը ասաց իր այս արդեն հանրահայտ դարձած խոսքերը. «Չկա մի ժողովուրդ, որը կարող է փախուստ տալ իր պատմությունից»:

Վիլլի Բրանդտի ապաշխարանքը

1970 թվականի դեկտեմբերի 7-ին արված այս լուսանկարը ժամանակին ցնցել էր ողջ աշխարհը: Այսպես Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության այն ժամանակվա կանցլեր Վիլլի Բրանդտը Վարշավայում ծնկի եկավ և խոնարհվեց Վարշավայի հրեական գետտոյի զոհերի հիշատակի հուշարձանի առջև: Սա իրավմամբ մեծ երկրի ղեկավարի բացառիկ պատմական քայլն էր, որով Գերմանիան, ի դեմս իր ղեկավարի, փաստացի դարձավ այն պետությունը, որը չխուսափեց իր պատմության դաժան էջերի հետ առերեսվելուց, զղջաց Գերմանիայի կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների հանդեպ իրականացրած մասսայական հանցագործությունների՝ ցեղասպանության համար:

Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя. Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Քոչարյան. Ցեղասպանության ճանաչումը կնպաստի Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը

Հետագայում արդեն այդ նշանակալից իրադարձության մասին Վիլլի Բրանդտն այսպես է ասել. «Չկա մի ժողովուրդ, որը կարող է փախուստ տալ իր պատմությունից: Գերմանիայի պատմության այդ անդունդի առջև և միլիոնավոր սպանված զոհերի հիշատակի ծանրության տակ ես արեցի այն, ինչ անում են այդ դեպքում մարդիկ, երբ խոսքերն այլևս սպառված են»:

Վարշավայում կատարվածից երկու տարի անց Վիլլի Բրանդտը դարձավ նաև Իսրայել այցելած առաջին գերմանական կանցլերը, որն այնքան էլ դյուրին նախաձեռնություն չէր այն ժամանակաշրջանի համար: Եվ նորից, արդեն Իսրայելում, Բրանդտը ևս մի քայլ արեց, որը նույնպես ցնցեց բոլորին: Իսրայելում նա այցելեց հրեաների Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշահամալիր և, բացելով «Սաղմոսների գիրքը», գերմաներենով բարձրաձայն կարդաց 103-րդ սաղմոսի հետևյալ տողը. «Մենք մեղքեր ենք գործել և հանցանքներ կատարել: Ողորմած Աստված, ների՛ր մեզ»:

Ի՞նչը ստիպեց խաղաղության համար Նոբելյան մրցանակի արժանացած Գերմանիայի կանցլերին գնալ այդպիսի անսպասելի և ոչ սովորական քայլերի: Լինելով մտածող, հայրենասեր և միաժամանակ իրատես քաղաքական գործիչ`Բրանդտը, թերևս, իր պարտքն էր համարում օգնել գերմանական ժողովրդին հաղթահարել իր անցյալի այդ ահավոր խարանը՝ հրեաների դեմ իրականացրած ցեղասպանությունը: Նրա այդ քայլը ոչ այնքան զգացմունքային էր. այն իր մեջ միանշանակ քաղաքական ճիշտ հաշվարկ էր կրում:

Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Փայլան. Էրդողանական Թուրքիան Օսմանյան Կայսրության նման է

Այդ ամենի իմաստն այն էր, որ առանց ապաշխարանքի, առանց իր ժողովրդի համար այդ ցավալի էջը փակելու, հնարավոր չէր լինելու իր երկրի հետագա զարգացումը քաղաքակիրթ երկրների շարքում, հնարավոր չէր լինելու, քանի դեռ Գերմանիան այդ ամոթալի խարանը կրում էր իր վրա:

Իսկ Թու՞րքիան

1915 թվականին Օսմանյան Թուրքիայի այն ժամանակվա երիտթուրքերի կառավարությունը, օգտվելով պատերազմական իրավիճակից, իրականացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ ծրագրավորած տեղահանեց և ոչնչացրեց երկրի հայ ազգաբնակչությանը: Այդ ոճրագործությունն այսօր փաստացի արդեն ապացուցման կարիք էլ չունի, քանի որ ընդունված է համարյա ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից: Ցավոք, պաշտոնական Թուրքիան մինչ հիմա էլ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը՝ ամեն կերպ հերքելով 1915 թվականի ցեղասպանության բացահայտ իրողությունը: Ավելին, այս տարվա հուլիսին Թուրքիայի մեջլիսը «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն արգելող օրենք ընդունեց, որով ընդհանրապես արգելվեց մեջլիսում պատգամավորների կողմից 1915-ի ցեղասպանության մասին բարձրաձայնումը:

Թուրքական ներկայիս իշխանությունները երկրում արմատավորել են ազգայնական կոշտ համակարգ, որը բացառում է այլակարծության որևէ դրսևորում: Օրեր առաջ Հայաստանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իրավացիորեն ասել էր, որ միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել հայոց ցեղասպանությունը: Բայց ժամանակը կանգ չի առնում. մեր տարածաշրջանը թևակոխել է քաղաքական բուռն զարգացումների փուլ, իսկ դա կարող է մեկդարյա ստատուս քվոյի փոփոխման սկիզբը դառնալ, որը սերտորեն կապակցված է լինելու և առնչվելու է նաև հայկական խնդիրների հետ:

Անգելա Մերկելի խոսքը

Ժամանակն ապացուցեց, թե ինչքան ճիշտ էր Վիլլի Բրանդտը: Առեսերվելով իրենց պատմության հետ` այսօր միավորված Գերմանիան դասվում է աշխարհի ամենազարգացած երկրների շարքին: Եվ անգամ երկրորդ համաշխարհայինի ահավոր աղետը, որն արդեն անցյալի վերապրած փաստ է, միշտ կմնա գերմանական ժողովրդի հետ:

Участники антироссийской акции в Стамбуле - Sputnik Արմենիա
Աշխարհը 21-րդ դարում է, իսկ Թուրքիան դեռևս կտտանքների երկիր է մնացել

2015-ի հունվարի 27-ին լրացավ Օսվենցիմ-Աուշվիցի` գերմանացիների կողմից ստեղծված զանգվածային ոչնչացման համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակը: Այդ միջոցառումներին մասնակցող աշխարհի առաջատար երկրների ղեկավարների առջև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ազնիվ և պատվաբեր ելույթ ունեցավ՝ փաստացի շարունակելով իր նախորդների իրատեսական դիրքորոշումը:

Մերկելն իր ելույթում, մասնավորապես, հետևյալն էր ասել. «Գերմանիան երբևիցե չի մոռանա այն հանցագործությունները, որոնք կատարել են նացիստները, և ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց, ովքեր տուժել են Աուշվիցում: Կատարված ոճրագործությունը մեզ` գերմանացիներիս, համակում է մեծ ամոթի զգացումով, որովհետև հենց մենք էինք այդ ամենի ` միլիոնավոր մարդկանց տանջանքների և մահվան պատասխանատուները: Ոմանք դահիճներ էին, ոմանք` նրանց աջակցողներ, ոմանք էլ` վախվորած լռողներ: Այսօր մենք ասում ենք` մենք մեղավոր ենք ձեր առջև, մեղավոր ենք միլիոնավոր անմեղ զոհերի համար: Իհարկե, պատմության ընթացքը հնարավոր չէ հետ փոխել, բայց մեր այդ անանց պատասխանատվությունը կօգնի մեզ կառուցել ավելի լավ ապագա, և այդ պատասխանատվությունը կրելու զգացումը երբևիցե թույլ չի տալու մեզ հանգիստ լինել»:

Լրահոս
0