00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիպնիս, նույն ինքը` Գենադի, նույն ինքը` Հովակիմյան. հետախույզի պատմությունը

© Sputnik / Федор Кислов / Անցնել մեդիապահոցСТАЛИН БУДЕННЫЙ БЕРИЯ БУЛГАНИН
СТАЛИН БУДЕННЫЙ БЕРИЯ БУЛГАНИН - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յակով Դավթյան, Իվան Աղայանց, Աշոտ Հակոբյան, Հայկ Հովակիմյան. լեգենդար հետախույզներ, որոնց անուններով որևէ փողոց չկա Երևանում։

Հայկ Հովակիմյանը` խորհրդային հետախուզության գործակալ «Կիպնիսը», մոտ 15 տարի արտասահմանում է անցկացրել ։ Հաշվի առնելով այն, որ նա երբեմն ստիպված է եղել օրվա մեջ տասնյակ «աղբյուրի» հետ շփվել, իսկ ծառայության ընթացքում Կենտրոն է փոխանցել հատուկ կարևորության ավելի քան երեսուն հազար գաղտնի նյութ, ապա դժվար չէ գլխի ընկնել, որ «Կիպնիսը» հոգնել էր։

Սովորական կյանքում հոգնածությունը առողջարան է տանում մարդուն, հետախույզի կյանքում` ձախողման։ 1941 թվականի մայիսի հինգին Մոսկվա վերադառնալու թույլտվությունը վերջապես ստանալուց հետո Հայկ Հովակիմյանը ձերբակալվեց, տեղափոխվեց Նյու Յորքի դատարան և մեղադրվեց լրտեսության մեջ։

Геворк Вартанян - Sputnik Արմենիա
Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի «ոսկե բանալին»

«Նյու Յորք գերալդ տրիբյուն» թերթից. «Թեև Հովակիմյանի գործունեությունը դեռ մինչև վերջ պարզ չէ, սակայն դատական մարմինները պնդում են, որ նա կարևոր բանալի է` Ամերիկայում ռուսական լրտեսության բունը բացահայտելու համար»։

Մի նրբություն։ «Ամերիկայում լրտեսական բնի կարևոր բանալին» այն ժամանակ արդեն աշխատում էր «Արտմորգում»` ռուս-ամերիկյան վաճառքի սատարման բաժնետիրական ընկերությունում ու քրեական հետապնդման իմունիտետ ուներ։ Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպան Ումանսկին պաշտոնական բողոք ներկայացրեց, սակայն այն անտեսվեց։

Դժվար է ասել` ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե չլիներ պատերազմը։ 1941 թվականի հուլիսի 23։ Նախագահ Ռուզվելտի հրամանով Հովակիմյանին ազատում են, փոխարենը խորհրդային իշխանությունները խոստանում են ազատել ամերիկյան վեց լրտեսի։

Պետրոս Պետրոսյանը պատմություններ է պատմում պատերազմի մասին - Sputnik Արմենիա
Թե ինչպես հայ հետախույզը փրկեց ռուս սպային

Հայրենիքն իր որդուն բավականաչափ ջերմ դիմավորեց, ինչն անպայման չէր, քանի որ հետախույզը հայրենիք էր վերադառնում ձախողումից հետո։ Հովակիմյանին նշանակեցին արտաքին հետախուզության պետի տեղակալ, իսկ հետո ENORMOS (խորհրդային գիտնականների ապահովումը ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքներով) նախագծի ղեկավար։

Մի քանի տարի անցավ։ ԽՍՀՄ հետախուզության ծառայությունը երկարատև ու խորը վերակազմավորման գործընթացի մեջ էր։ «Կիպնիսը» երկար էր սպասում իր ժամին, իսկ նրա աշխատանքի տեղավորման հարցն այդպես էլ չէր լուծվում։ Այդ ժամանակ Հովակիմյանը աշխատանքից դուրս գալու մասին զեկույց ներկայացրեց ու Բերիայի կոպիտ պատասխանին արժանացավ. «Չի ուզում, թող գնա։ Չենք խնդրելու»։ Աշխատանքից զրկվելուց հետո նա կարող էր մտածել` ինչու իր կյանքում ամեն ինչ դասավորվեց հենց այսպես։

… Որտե՞ղ էին առաջին հերթին սպասում երիտասարդին, որն ազատ խոսում էր գերմաներեն, անգլերեն ու իտալերեն, Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի շրջանավարտ էր, Մոսկվայի քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտ։

Геворк Вартанян - Sputnik Արմենիա
Ինչպես գյումրեցիների «բայ–բայ»–ը հոգու երաժշտություն դարձավ հետախույզի համար

Առաջին գործուղումը Բեռլին` Գենադի կեղծանվան տակ, հետո` Նյու Յորք, որտեղ նա դարձավ խորհրդային հետախուզության պետ։ Նրա գործունեության գլխավոր ուղղությունը միջուկային ռումբի ստեղծման գաղտնի մշակումների մասին տեղեկություն հավաքելն էր։

…Ու հետախույզին, գիտնականին ու միաժամանակ գեներալ-մայորին ասում են. «Թող գնա, չենք խնդրելու»։ Հովակիմյանն էլ գնաց։ Անցավ խաղաղ աշխատանքի, դարձավ տնօրեն, իսկ հետո Ազոտի արտադրության պետական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ։

Հետախույզը մահացավ 1967 թվականին, թաղվեց Մոսկվայի հայկական գերեզմանում։ Քչերն են հիշում նրան` բարեկամներն ու գործընկերները։ Երեք տարի առաջ էլ Հայաստանի կապի նախարարությունը չորս նամականիշ շրջանառության մեջ դրեց հայ հետախույզեր Յակով Դավթյանի, Իվան Աղայանցի, Աշոտ Հակոբյանի ու Հայկ Հովակիմյանի պատվին։

Ի գիտություն. Երևանի որևէ փողոց այս հայերից ոչ մեկի անունը դեռ չի կրում…

Լրահոս
0