00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սանտա Տեկլա. ինչպես են Իսպանիայում նշում Հայկական նվերի օրը

© Sputnik / Мария Сибирякова / Անցնել մեդիապահոցГорода мира. Барселона
Города мира. Барселона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կատալոնական Տառագոնա քաղաքը սեպտեմբերի 23-ին մեծ շուքով տոնում է Հայկական նվերի կամ Սանտա Տեկլայի օրը` քաղաքի ամենագլխավոր տոնը, որը զբոսաշրջիկների մեծ հոսք է ապահովում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա.

XIV դարից սկսած` Կատալոնիայի ինքնավար մարզում գտնվող Տառագոնան նշում է քաղաքի սուրբ հովանավոր Սանտա Տեկլայի կամ Սուրբ Ֆեկլայի օրը, որն այլ կերպ կոչվում է Հայկական նվերի օր։

Ի սկզբանե տոնը կրոնական բնույթ է կրել. տաճարներում պատարագ է անցկացվել, իսկ քաղաքի փողոցներով տարել են Սանտա Տեկլայի մասունքները։ Սակայն XIX դարում տոնն ավելի աշխարհիկ է դարձել։ Այսօր Տառագոնայի բնակիչներն այդ տոնը նշում են մեծ շուքով. Տոնակատարությունը մեկնարկում է սեպտեմբերի 11-ին և ավարտվում 24-ին, սակայն ամենակարևոր օրը համարվում է սեպտեմբերի 23-ը։

Քրիստոնյա նահատակը և հայ թագավորի նվերը

Ավանդազրույցի համաձայն` Տեկլան ունևոր ու հայտնի ընտանիքից էր, ծնվել էր Իկոնիա քաղաքում։ Նա պատրաստվում էր ամուսնանալ Ֆամիրիդ անունով մի մեծահարուստ տղայի հետ, սակայն այդ ժամանակ քաղաքում քարոզչություն էր անում Պողոս առաքյալը…

Концерт Лу Бега в Ереване - Sputnik Արմենիա
Լու Բեգա. «Հայերն աշխարհի ամենահետաքրքիր ազգերից են»

18 տարեկան Տեկլան, հավատալով Պողոսի ուսմունքին, կուսակրոնության ուխտ է ընդունում և նույնպես զբաղվում քարոզչությամբ։ Պողոս առաքյալի հետ քարոզչություն է անում Իսպանիայում, մասնավորապես` Տառագոնայում։ Սակայն նոր ուսմունքի հակառակորդները ճնշում են գործադրում աղջկա վրա, նրան կտտանքների ենթարկում։ Անկախ դրանից, նա չի հրաժարվում իր հավատքից ու առաքելությունից։ Նրա մասին իմանում է ողջ քաղաքը, բայց հալածանքները չեն դադարում, և մի օր Տեկլային գտնում են քարանձավում։ Երբ քրիստոնեական հավատքի հակառակորդները մտնում են քարանձավ` նրան տանջահար անելու, աղջիկը սկսում է աղոթել։ Այդ պահին քարանձավը փուլ է գալիս, և ներսում եղած բոլոր մարդիկ մահանում են։

Լեգենդի համաձայն` Տեկլայի չքայքայված աճյունից հաջողվել է փրկել միայն նրա ձեռքը, որը քրիստոնյաները տարել են Կիլիկյան Հայաստան։ 1321 թվականին, ինչպես վկայում է պատմությունը, Կիլիկիայի Լևոն V թագավորի հրամանով մասունքը փոխանցվել է Տառագոնային։

«Բերդի» իսպանական տարբերակ կամ Կաստելիերներ

Սանտա Տեկլայի տոնը հագեցած է անցնում` երգեր, պարեր, հյուրասիրություն և հրավառություններ։

Sputnik-ի թղթակցի հետ զրույցում Տառագոնայի 28-ամյա բնակիչ Սիլվիա Սոլեր-Էրերան պատմեց, որ ամենակարևոր միջոցառումը եկեղեցական արարողությունն է, որի ժամանակ Սանտա Տեկլայի կյանքը ներկայացվում է նկարներով։

«Տոնախմբությանը շատերն են մասնակցում, մարդկանց թիվը մեծանում է հատկապես երեկոյան։ Միջոցառումներին մասնակցում են և՛ մեծահասակները, և՛ երիտասարդներն ու երեխաները։ Բուն տոնը բաղկացած է երկու մասից` Santa Тecla և Santa Тecla petita։ Երկրորդ մասը նվիրված է երեխաներին, այդ ընթացքում ամեն ինչ արվում է նրանց համար», — նշեց Սիլվիան։

Տոնի անբաժանելի մաս է կազմում «մարդկանցով դղյակների կառուցումը», որը հայկական «Բերդ» պարն է հիշեցնում, բայց նաև աշտարակի է նման։ Ի տարբերություն հայկական «Բերդի», որը «կառուցում» են տղաները կամ տղամարդիկ, կաստելիերին մասնակցում են նաև աղջիկները, իսկ ամենավերևի «աղյուսիկների» շարքում կանգնում են 7-8 տարեկան երեխաները։

Ըստ Սիլվիայի` մեկ այլ հետաքրքիր ավանդույթ էլ կա` երկար ռուլետի հյուրասիրությունը, որն ասոցացվում է Սանտա Տեկլայի ձեռքի հետ։ Որպես կանոն` այն 150 մետր երկարություն ունի և պատրաստում են Տառագոնայի հացթուխների միության անդամները։

Այդ օրերին քաղաքում ըմպում են «Մամադեսա» ըմպելիքը, որը Տառագոնայի համար ավանդական Շառտերզ լիկյորն է` կտրոնի հյութի հետ խառնած։ Այդ ըմպելիքից նաև պաղպաղակ են պատրաստում։

«Պլաստիկ բաժակներ չօգտագործելու համար մենք պատրաստում ենք այսպես կոչված «բարիլետներ»` բաժակներ, որոնց վրա ամեն տարի արտադրողները նոր պատկեր են զետեղում։ Դրանք սովորական պլաստիկ բաժակներից փոքր-ինչ թանկ են, բայց բոլորը հենց դրանք են ընտրում», — պատմեց Սիլվիան։

Նրա խոսքով` քաղաքի բնակիչները «բարիլետները» չեն նետում աղբամանը, այլ պահում են իրենց մոտ, և քաղաքն էլ մաքուր է մնում։

Հետաքրքիր է, որ Տառագոնայում Տեկլա անունով շատ կանանց և աղջիկների կարելի է հանդիպել։ Հայկական նվերի օրը նրանք բազմաթիվ նվերներ են ստանում։

Լրահոս
0