00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սփյուռքը եկել է քննադատությամբ, բայց նաև կառուցողական առաջարկներով

© Sputnik / Asatur YesayantsОбщеармянский форум "Армения-Диаспора"
Общеармянский форум Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուտով կմեկնարկի Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած սփյուռքահայերն արդեն Մարզահամերգային համալիրում են ու պատրաստվում են համաժողովի մեկնարկին: Նրանց բարձրացրած հիմնական հարցը մեկն է՝ ինչպես Սփյուռքում պահպանել հայկական ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի նախաշեմին` 2017թ. սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովը:

Սփյուռքահայերը համաժողովին ներկայացել են կոնկրետ առաջարկներով:

Члены организации Гражданин-наблюдатель Арсине Ханджян, Атом Эгоян и Серж Танкян - Sputnik Արմենիա
Սփյուռքի հայտնի հայերը կոչ են անում տեր կանգնել սեփական ձայնին

Հայ երիտասարդաց ընկերակցության մամուլի պատասխանատու, լիբանանահայ Ահարոն Շխրտումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ավանդական կերպով Սփյուռքի լավագույն կենտրոններից մեկը ճանաչված Լիբանանում այսօր հայապահպանության խնդիր կա:

«Այսօր Լիբանանի հայ համայնքը չի ներկայացնում այն, ինչ պատկերացնում ենք: Որակի զգալի տագնապ, անկում կա: Համապատասխան ղեկավարությունն իր պարտականություններում թերանում է: Տեսլական ունեցող ղեկավարների ու կառույցների պակաս կա»,-ասաց Շխրտումյանը:

Նրա համոզմամբ՝ նման համագումարները կարող են նոր լիցք հաղորդել Սփյուռքի ղեկավարությանն ու ժողովրդին:

«Սփյուռքն ու հայրենիքը «դատապարտված» են համագործակցել, այլ տարբերակ չունենք: Ես քիչ անց պետք է ելույթ ունենամ, շատ հարցեր կան, որ մեզ հետաքրքրում են, օրինակ, արտագաղթը, այդ թվում՝ նաև Սփյուռքում հայապահպանության խնդիրը: Երբ հայը հայերեն չի խոսում, սա մտահոգիչ երևույթ է»,-ասաց նա:

Sputnik Արմենիայի այն դիտարկմանը, որ Սփյուռքում որոշակի հատված դժգոհում է հայաստանյան իշխանության գործելաոճից ու Սփյուռքում առկա խնդիրները կապում է հենց դրա հետ, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ցանկացած իշխանություն ունի իր ընդդիմությունը:

Боржоми-Харагаульский лес после пожара - Sputnik Արմենիա
Հայերը փորձում են փրկել ռուս ցարի առողջարանային սիրելի կենտրոնը

«Սփյուռքը, որքան էլ ունի քննադատություններ հայկական իշխանության վերաբերյալ, սակայն մեր աշխատանքն ուղղում ենք հանուն ամուր պետականության»,-ասաց Շխրտումյանը:

Ամերիկահայ Մինաս Կոջոյանը համաժողովից մեծ հույսեր չունի, սակայն որոշակի ակնկալիքներ, այնուամենայնիվ, կան:

«Ուզում եմ, որ մեր երիտասարդությունն Արևմուտքում ունենա հայի երանելի օրինակ, ինչպես, ասենք, Քըրքորյանն էր: Մենք օվկիանոսով ենք բաժանված, և կարելի է ասել, որ մեր երիտասարդությունը նետված է այդ օվկիանոսի մեջ: Պետք է այնպես անենք, որ այդ երիտասարդությունն օվկիանոսից չոր դուրս գա, այսինքն՝ չձուլվի օտարների հետ»,-ասաց Կոջայանը:

Նրա խոսքով՝ Սփյուռքում կա հիանալի երիտասարդություն, բայց պետք է աշխատել նրանց հետ: Ինքը՝ որպես 40 տարվա մանկավարժ, պատրաստ է թեկուզ փոքրիկ ներդրումն ունենալ այս հարցում:

Տեղեկացնենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովին ներկա են Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչներ ավելի քան 58 երկրից, մարդիկ, ովքեր ապահովում են ներդրումային մեծ հոսքեր, միասնաբար գործում հայկական լոբբիի ուղղությամբ ու պայքարում հայապահպանության համար:

Համաժողովին ներկա են նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:

Լրահոս
0