00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նոր ալիքի» հայ ջրահարս Էռնա Միր. «Հայրենիքն ինձ համար առաջին տեղում է»

Բաժանորդագրվել
«Նոր ալիք» միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող մասնակից Էռնա Միրը (Միրզոյան) հրաշալի է զգում և մտածում է Սոչիում հաղթելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթի հայաստանյան մասնակից Էռնա Միրի (Միրզոյան) տրամադրությունը գերազանց է, և նա միայն հաղթանակի է տրամադրված։ Այդ մասին երգչուհին պատմել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Международный конкурс молодых исполнителей Новая волна - 2017 в Сочи - Sputnik Արմենիա
«Նոր ալիք 2017». հայուհիները շարունակում են հիացնել ժյուրիին

Նա նշել է, որ մրցույթում  ներկայացնում է ոչ միայն Հայաստանը, այլև Արցախ, և դա մեծ պատիվ է համարում։

«Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, ինձ օգնում են Voice of Artsakh խմբից իմ ընկերները, Լիրա Քոչարյանն ու մայրիկս։ Նրանք սատարում են ինձ։ Դա շատ կարևոր է յուրաքանչյուր արտիստի համար։ Բեմ պետք է դուրս գալ դրական տրամադրությամբ, աշխատել հանդիսատեսի հետ, նրանք արտիստի լավագույն ընկերներն են»,– ասել է Էռնան։

Մրցութային երգեր

«Նոր ալիքին» մասնակցելու համար Էռնան երգերն ընտրել է իր գործընկերների և պրոդյուսեր Լիրա Քոչարյան հետ միասին։

Международный конкурс молодых исполнителей Новая волна - 2017 в Сочи - Sputnik Արմենիա
Հայաստանի աստղը փայլեց Սոչիում. հայ երգչուհիները «Նոր ալիք 2017»–ի առաջատարներն են

«Մրցութային առաջին օրը ես կատարեցի Bruno Mars–ի 24K Magic ստեղծագործությունը։ Ես շատ եմ սիրում այդ երգչի ոճը։ Երկրորդ օրը մենք որոշեցինք կատարել Անատոլի Դնեպրովի «Արմենիա մոյա» երգը, բայց այլ գործիքավորմամբ։ Այլ երգ ստացվեց, ժյուրիին դուր եկավ մշակումը… Այդ երգով ես ուզում էի պատմել այն մասին, թե ինչ է Արարատը, Հայաստանը, հայկական կոլորիտը… Երրորդ երգս գրել է Voice of Artsakh խմբի երաժիշտ Արտյոմ Վալտերը (Artem Valter)։ «Պայթեցնող» կատարում է լինելու, և ինչպես ասում է Լիրան, բեմում ես կարծես «Կոկա–կոլա» լինեմ։ Կփորձեմ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ հանդիսատեսը հաճույք ստանա և պարելու ցանկություն առաջանա նրա մոտ»,– խոստովանեց Էռնան։

Կատարվեց մանկության երազանքը

Էռնա Միրը միշտ է ցանկացել մասնակցել «Նոր Ալիքին», երկու անգամ փորձել է դառնալ մանկական մրցույթի մասնակից, սակայն՝ ապարդյուն։ Այսօր նրան հաջողվեց անել դա, Էռնան ցանկանում է մնալ այդ «Նոր Ալիքի» գագաթին։

«Մինչև Սոչի գալս մտածում էի, որ ներկայացնելու եմ Հայաստանը, Արցախը, Voice of Artsakh–ը, ծնողներիս, պրոդյուսերիս, հարազատներիս և միայն հետո` ինքս ինձ։ Ուզում եմ ոչ միայն ինձ ներկայացնել, այլև բոլոր այն մարդկանց, որոնք այս ընթացքում աշխատել են ինձ հետ… Հինգ տարեկանից երգում եմ, պրոֆեսիոնալ` 12 տարեկանից։ Հատկանշական է, որ հանդես եմ գալիս 12 համար ներքո։ Կարծում եմ, որ դա նշան է ու կօգնի ինձ»,– ասել է երգչուհին։

Հայ մասնակիցն ու նրա թիմը փորձել են այնպես անել, որ մրցութային բոլոր երեք օրերը երգչուհին տարբեր կերպարներում հանդես գա։ Զգեստից և դիմահարդարումից շատ բան է կախված, կարծում է Էռնան։

Анаит Адамян - Sputnik Արմենիա
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք 2017» երգի մրցույթում

«Այս օրերին ես ծանոթացա ու ընկերացա Lien le Luu–ի (Վիետնամ), Լյուդմիլա Չեբոտինայի (Ռուսաստան) և Սարդորոմ Միլանոյի (Ուզբեկստան) հետ։ Նրանք բոլորը շատ տարբեր են, բոլորին յուրովի եմ սիրում։ Մենք ընկերներ են, սակայն գիտենք, որ մեզանից յուրաքանչյուրը եկել է այստեղ հաղթելու համար։ Բոլոր մասնակիցները շատ լավն են, ես նրանց կկարոտեմ, կկարոտեմ նաև մրցույթի մթնոլորտը»,– հավելել է երգչուհին։

Նրա խոսքով` նման հեղինակավոր մրցույթին մասնակցելը հայտնի կդարձնի, լավ փորձ կլինի, խթան՝ երգչուհու կարիերայի համար։ Էռնան և իր պրոդյուսերը շատ էին ուզում մասնակցել «Նոր Ալիքին» և հույս ունեն հաղթանակով հայրենիք վերադառնալ։

Այս տարի «Նոր Ալիք» միջազգային մրցույթում Հայաստանը երկու մասնակից է ներկայացնում` Էռնա Միրն (Միրզոյան) ու Սյուզաննա Մելքոնյանը։ Էռնան երկու օրերի արդյունքով հավաքել է 242 միավոր (ժյուրիի բոլոր անդամները նրան 11 միավոր են տվել)։ Սյուզաննա Մելքոնյանը հավաքեց 237 միավոր և զբաղեցնում է 4 հորիզոնականը։

Լրահոս
0