ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. «Մանկական Նոր ալիք 2017» միջազգային երգի մրցույթն այս տարի կանցկացվի Արտեկում, մայիսի 31-ից հունիսի 1-ը: «Մանկական Նոր ալիք 2017» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Ադամյանը։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։
Անահիտ Ադամյանը 13 տարեկան է։ Նա Իգոր Կրուտոյի հայտնի երաժշտական ակադենիայի սան է: Հանդիսատեսը փոքրիկ երգչուհուն ճանաչում է անցած տարվա «Մանկական Եվրատեսիլ» մրցույթից: Անցյալ տարի նա Մերի Վարդանյանի հետ ներկայացրել էր մեր երկիրն այդ մրցույթում և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։
Ի դեպ, Անահիտ Ադամյանը հայտնի երգիծաբան Աշոտ Ղազարյանի թոռնուհին է։