00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շեղում դեպի Արևելք. Ի՞նչն է մտահոգում եվրոպական բիզնեսին ԵԱՏՄ–ում

© Sputnik / Евгений БиятовВероника Никишина
Вероника Никишина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շահավե՞տ է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի համար կենտրոնանալ ԵԱՏՄ–ի վարած բանակցությունների վրա,և արդյո՞ք չինական «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին» մրցակից է. Sputnik Արմենիայի հարցերին պատասխանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առևտրի գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան։

Ինչո՞ւ են բոլորը երազում համալրել ԵՄ-ի շարքերը, և ինչպե՞ս ԵԱՏՄ-ն ավելի գրավիչ դարձնել։ Արդյո՞ք չինական «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախագիծը մրցակից է միության ինտեգրացիոն նախաձեռնություններին։ Sputnik-ի հարցերին պատասխանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան։ Զրուցել է Լենա Զագորոդնայան։

– Գաղտնիք չէ, որ ԵԱՏՄ անդամ–երկրներում Ռուսաստանը, հասարակ քաղաքացիների ընկալմամբ, լոկոմոտիվ է, որը պետք է խթանի զարգացումն ու ֆինանսավորի միության այլ անդամ–երկիրներին։ Սակայն, երբ Չինաստանն ակտիվացրեց երկկողմ գործակցության աշխատանքները Ղազախստանի, Ղրղըզստանի, Բելառուսի, Հայաստանի հետ շատերը սկսեցին ընկալել չինական «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախագիծը որպես ԵԱՏՄ շրջանակներում միավորման այլընտրանք։ Այդ կապակցությամբ սկզբունքորեն կարևոր է` կարելի՞ է մրցունակ համարել այդ ինտեգրացիոն նախագծերը։

– ԵԱՏՄ–ն դասական ինտեգրացիոն միավորում է, որը կառուցվում է ապրանքների, ծառայությունների, ֆինանսների և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքով։ Զարգացումն էլ ընթանում է միմյանց հետ փոխհարաբերությունների առավելագույն հեշտացման և նման միավորումից առավելագույն շահի ստացման ուղղությամբ։

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Ինչպես է անցնում ԵԱՏՄ–ում Հայաստանի «վաղ մանկությունը»

«Մետաքսի ճանապարհի» նախագիծն այլ փիլիսոփայություն ունի։ Այն ինտեգրացիոն նախագիծ չէ, փոխշահավետ համագործակցության և Չինաստանի ու այլ երկրների (այդ թվում՝ Միության հինգ երկրների և ԵԱՏՄ–ի հետ ընդհանուր առմամբ) միջև տարբեր նախագծերի զարգացման նախաձեռնությունների մի ամբողջականություն է։

Այսինքն՝ գաղափարապես դրանք բացարձակ տարբեր կառույցներ են։

Այդ պատճառով սխալ է խոսել մրցակցության մասին, կարելի է խոսել ԵԱՏՄ անդամակցությունից և, միաժամանակ, «Գոտու» նախագծի մասնակիցների շահերի փոխլրացման մասին։

Մեր երկրներն օգուտ են ստանում ինտեգրման խորացումից, ինչպես նաև միավորման հաշվին բարեկեցության բարձրացումից։ Եվ յուրաքանչյուրը տրամաբանորեն գործակցության ուղիներ է փնտրում երրորդ երկրների հետ, այդ թվում` Չինաստանի։

Օրինակ, ենթակառուցվածքի զարգացման կամ մեր միության երկրներում որևէ արտադրության մեջ Չինաստանի ներդրումները, մեր կարծիքով, լրացնում են շահերը, քանի որ բարձրացնում են յուրաքանչյուր երկրի բարեկեցությունը։

Գաղտնիք չէ, որ ենթակառուցվածքները, այդ թվում՝ տրանսպորտային, հնացել են մեր երկրներում և արդիականացման անհրաժեշտություն ունեն։ Այդ պատճառով ենթակառուցվածքների զարգացման համար ինչպես ազգային, այնպես էլ գործընկերների և Չինաստանի միջոցներն օգտագործելը բավականին տրամաբանական շահ է։

– Այժմ ԵԱՏՄ–ն յոթ երկրների հետ բանակցություններ է վարում ազատ առևտրի վերաբերյալ, զարգացումն ընթանում է ոչ թե խորացված, այլ ընդլայնված տարբերակով։ Այդ համաձայնագրերի կնքումն ի՞նչ առավելություններ կարող է տալ կոնկրետ ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ–երկրին։ Օրինակ, Հայաստանն ակնհայտորեն շահագրգռված է Իրանի և Ղազախստանի, ինչպես նաև Ղրղըզստանը՝ Չինաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցում։

Նախ և առաջ, պետք չէ խառնել ազգային և միջազգային շահերը։

Встреча президентов Армении Сержа Саргсяна и президента ИРИ Хасана Роухани - Sputnik Արմենիա
Թեհրանի և ԵԱՏՄ–ի միջև. ինչ է խոստանում Հայաստանին Իրանի հետ թերի ԱԱԳ–ն

Օրինակ, մենք խոսում ենք ազատ առևտրի մասին համաձայնագրից, որի արդյունքում նվազում են հարկերը, իսկ դա նշանակում է` մեր գործընկերների շուկաներն ավելի հասանելի են դառնում։ Հաշվի առնելով, որ դրանք միջազգային շահեր են, երկրներից և ոչ մեկն ինքնուրույն նման բանակցություններ վարել չի կարող։ Արտաքին շուկայում մենք միասնական սակագներ ունենք, այդ պատճառով հարկերի ազատականացմանը վերաբերող համաձայնագրերը կարող ենք միայն համատեղ վարել։

Համագործակցության մյուս ոլորտներն, օրինակ` զբոսաշրջությունը, արհամարհել չի կարելի։ Այս ուղղությամբ ընթացող բանակցությունները պետք է չդադարեցվեն կամ հակադրվեն նրանց, որոնք գնում են միջազգային մակարդակում։

Եվ երկրորդ պահը. մենք խոսում ենք՝ ելնելով նրանից, որ ցանկացած ապագա համաձայնագիր, որի վերաբերյալ բանակցություններ են տարվում, պետք է ազդեցիկ լինի Միության համար։ Եթե մենք հաշվարկենք, թե կոնկրետ ինչ շահ կունենա յուրաքանչյուր երկիր համաձայնագրից, մենք հեռու չենք գնա։ Որոշ դեպքերում ավելի մեծ օգուտ կքաղեն Միության որոշ երկրները, որոշ դեպքերում էլ` մյուսները։ Սակայն Միության գրավչությունն, ընդհանուր առմամբ, ձևավորվում է երկրներից յուրաքանչյուրի բարեկեցության բարձրացումից։

– Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղըզստանը տարբեր պարտավորություններ ունեն ԱՀԿ առաջ, իսկ Բելառուսն, ընդհանրապես, դեռ այդ կազմակերպությանն անդամակցելու գործընթացում է գտնվում։ Ինչպե՞ս է ընթանում այդ պարտավորությունների ներդաշնակեցման գործընթացը։

– Անկախ նրանից, որ հինգ երկրներից չորսը տարբեր պարտավորություններ ունեն, նրանք ներկառուցված են։ Չեմ ասի, որ ներդաշնակ են, սակայն ներկառուցված են Միության ընդհանուր իրավական համակարգի մեջ։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանն ու Ղրղըզստանը, Միությանն իրենց անդամակցելու հետ կապված, պետք է վերանայեն ԱՀԿ–ի իրենց պարտավորությունները։ Նման բանակցություններ ընթանում են, բանակցային պատվիրակություններ են ստեղծվել։

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներից առաջ է անցել

Ղազախստանում սակագների բռնագանձում է եղել. ԱՀԿ–ի նրանց պարտավորությունները հաշվի են առնվում մեր իրավական բազայում։ Մենք ամեն օր ընդունում ենք Խորհրդի անհրաժեշտ որոշումները, որոնցում Ղազախստանի պարտավորություններն իրականացնում ենք մեր սակագներում։ Մենք սովորեցինք ապրել ընդհանուր կառույցի մեջ միահյուսված տարբեր պարտավորությունների պայմաններում։

Բելառուսական կողմը բանակցություններ է վարում ԱՀԿ–ին միանալու վերաբերյալ, և մենք հույս ունենք, որ մեզ կտեղեկացնեն պարտավորությունների այն սկզբունքային տարրերի մասին, որոնք առնչվելու են Միությանը։ Ինչ վերաբերում է ազգային հարցին` դա ամբողջությամբ բելառուսական կողմի գործն է։ Մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ գործընթացը հետագայում բարդություններ չի ստեղծի Միության համար։

Ընդհանուր առմամբ, խնդիրներ կան, սակայն դրանք լուծվող են։

Լրահոս
0