00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է անցնում ԵԱՏՄ–ում Հայաստանի «վաղ մանկությունը»

© Sputnik / Asatur YesayantsСовещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова
Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերլուծել է ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության առաջին գրեթե երեք տարվա արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին համընկավ համաշխարհային տնտեսության անկման հետ, սակայն ինտեգրումը Միության շրջանակներում թույլ տվեց մեղմացնել դրա հետևանքները երկրի համար, պնդում են ԵՏՀ–ում։

ԵՏՀ–ի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտը Sputnik Արմենիայի համար անցկացրել է ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության արդյունքների կրճատ ամփոփում։

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներից առաջ է անցել

Երբ 2015 թվականին Հայաստանը միացավ ԵԱՏՄ–ին, երկրի համար անմիջապես հասանելի դարձան ինչպես Մաքսային միության, այնպես էլ Միասնական տնտեսական տարածքի առավելությունները։ Միության շրջանակներում ՀՀ–ի ինտեգրացիոն փոխգործակցությունը թույլ է տվել մեղմացնել արտաքին տնտեսական կոնյունկտուրայի ոչ բարենպաստ հետևանքներն ազգային տնտեսության վրա։

Արդեն 2016 թվականին Հայաստանը տնտեսական մի շարք ոլորտներում և առևտրում կարողացավ հասնել աճի դրական տեմպերի, ինչպես նաև զգալիորեն ընդլայնել առևտրի աշխարհագրությունն ու դիվերսիֆիկացնել սեփական արտահանումը։

Ընդհանուր առմամբ, Միության ներքին առևտրի ծավալները 2016 թվականին զիջում են 2015 թվականին ցուցանիշներին, սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանի արտահանումը միության անդամ երկրներ մեկ տարվա ընթացքում աճեց 53%–ով։ Մասնավորապես, զգալի աճ արձանագրվեց գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում։

Դրական դինամիկա նկատվեց նաև 2017 թվականի առաջին կիսամյակում. երկրի ՀՆԱ–ն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճեց 6,5%–ով։

Առևտրի ոլորտում անկումը կանխվել է և աստիճանաբար փոխվում է աճի։ Հայաստանի արտաքին առևտուրը 2017 թվականի հունվար–մայիս ամիսներին ավելացավ 23,2%–ով` հասնելով 1 623,9 մլն դոլարի։

Государственные флаги на контрольно-пропускном пункте Ак-Жол на границе Киргизии и Казахстана. - Sputnik Արմենիա
ԵՏՄ-ն տնտեսական նոր ծրագրիր է իրականացնում. ձեռնարկությունների ցանկ է ձևավորվել

Նման ցուցանիշները ոչ միայն արտացոլում են տալիս երկրի տնտեսության որակական և բնակչության կենսամակարդակի փոփոխությունները, այլև դրական են ներկայացնում Հայաստանի կերպարը համաշխարհային շուկայում, ինչն, իր հերթին, ազդում է դեպի երկիր արտասահմանյան ներդրումների մակարդակի վրա։

Արդեն հիմա Հայաստանը բարելավել է  դիրքերը տարբեր միջազգային վարկանիշներում հետևյալ չափանիշներով` մակրոէկոնոմիկա, գործնական միջավայր, առևտուր, ֆինանսական հատված։

2016 թվականի սկզբին համապատասխան փոփոխություններ են արվել «ԱԱՀ–ի մասին» ՀՀ օրենքում, որոնց համաձայն՝ Հայաստանի տարածք Միության անդամ այլ երկրներից ավտոմեքենա ներկրող ֆիզիկական անձինք ազատվում են ԱԱՀ–ից։

Հայաստանի համար կարևոր հարցերից է գազի և նավթամթերքի գների նվազեցումը։ Ռուսական գազի արժեքը ՀՀ–ի համար, միությանը երկրի անդամակցությունը հաշվի առնելով, 2015 թվականին 190 դոլարից  հասցվել էր 165 դոլարի։

Խնդրահարույց հարցեր

Դրական արդյունքների հետ մեկտեղ բացահայտվել են նաև հետևյալ խնդրահարույց հարցերը, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն.

Встреча президентов Армении Сержа Саргсяна и президента ИРИ Хасана Роухани - Sputnik Արմենիա
Թեհրանի և ԵԱՏՄ–ի միջև. ինչ է խոստանում Հայաստանին Իրանի հետ թերի ԱԱԳ–ն

– Միության տարածք ՀՀ ապրանքի տեղափոխման մաքսային ընթացակարգերի և պարտադիր ձևակերպումների պարզեցում՝ ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։

– Միության անդամ–երկրների (առաջին հերթին, Ռուսաստանի դաշնության) և ՀՀ միջև առևտրի պարագայում ԱԱՀ–ի կրկնակի հարկման խնդիրը։

–  «Հյուսիս–Հարավ» (Իրանի մասնակցությամբ) ուղղությամբ համագործակցային կապերի ստեղծումը, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, այդ թվում՝ երկաթուղային և ավտոմոբիլային.

– Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի մատակարարման վերաբերյալ համագործակցության զարգացումը։

– Բարեխիղճ մրցակցության ապահովումը։

Միության և Հայաստանի անդամակցության երկու տարին ինտեգրացիոն միավորման մեջ համընկավ համաշխարհային տնտեսության անկման հետ։ Այդուամենայնիվ, ԵԱՏՄ ոչ միայն կանգուն մնաց, այլև զարգացման միտումներ է ցուցադրում։ Միությունը պայմաններ և հնարավորություններ է տալիս տնտեսական զարգացման համար, որի հաջողությունը կախված է անդամ–երկրի գործադրած ջանքերի արդյունավետությունից։

Русская версия

Լրահոս
0