00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանի և ԵԱՏՄ–ի միջև. ինչ է խոստանում Հայաստանին Իրանի հետ թերի ԱԱԳ–ն

© Sputnik / Asatur Yesayants Встреча президентов Армении Сержа Саргсяна и президента ИРИ Хасана Роухани
Встреча президентов Армении Сержа Саргсяна и президента ИРИ Хасана Роухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստան–Աբխազիա–Վրաստան–Հայաստան–Իրան տրանսպորտային միջանցքի գործարկման պարագայում Հայաստանն ամենաշատ ինտեգրացիոն դիվիդենտները կստանա։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը տնտեսական առումով, առաջին հերթին, կանդրադառնա Հայաստանից տարանցման ավելացման վրա, համոզված են փորձագետները։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումին, հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ի հետ ԱԱԳ ստեղծման մասին Իրանի հետ բանակցությունները մոտենում են ավարտին։

Մի քանի տարիների հարց է

«Համաձայնագրի ստորագրման էֆեկտը մենք կզգանք։ Սակայն, ինչպես և ցանկացած միջազգային փաստաթղթի ուժի մեջ մտնելու պարագայում, դա տեղի կունենա ոչ մոտ ապագայում։ Մի քանի տարիների հարց է, արագ տնտեսական էֆեկտ ես չեմ ակնկալում»,– ասաց Մկրտչյանը։

Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
Իրանի և Թուրքիայի համար ԵԱՏՄ-ն թելադրող է դառնում

Ընդ որում,  շահագրգիռ կողմերի ակտիվությունը, այդ թվում` տնտեսական գործընթացների իրավական ձևավորման առումով, վկայում են այն մասին, որ մոտ ապագայում հնարավորություն կստեղծվի Հայաստանի և Իրանի միջև կապերի էլ ավելի խորացման համար։

Նրա խոսքով՝ Հայաստանն, իր հերթին, պետք է էֆեկտ զգա Իրանի հետ ԱԱԳ–ից` բիզնես ներդրումների տեսքով։

«Իրանի հետ ԱԱԳ մասին պայմանագրի ստորագրումը կդրսևորվի Սյունիքի մարզում ԱԱԳ–ի ստեղծման մեջ։ Երբ այն ստեղծվի, Իսլամական հանրապետության հետ համագործակցությունը կիրականացվի ոչ միայն երկկողմանի, այլև բազմակողմանի հիմքով ԵԱՏՄ բոլոր անդամների մասնակցությամբ»,– ասաց Մկրտչյանը։

Նա նշել է, որ բեռնափոխադրումների ավելացումը, բնականաբար, Հայաստանին որոշակի տնտեսական առավելություններ պետք է տա։

Անհրաժեշտ է «ամրապնդել ձեռք բերված հաջողությունը»

Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովն այդ առավելությունները տեսնում է Հայաստանի ՀՆԱ–ի կայուն աճի ապահովման մեջ։

«Հայաստանի տնտեսական ակտիվությունն այսօր բարձր մակարդակի վրա է. աճում է ՀՆԱ–ն, աճում է դեպի Ռուսաստան արտահանումը, գնաճը ցածր մակարդակի է։ Սակայն ոչ ոք չի երաշխավորում, որ սա երկար է տևելու։ Անհրաժեշտ է «ամրապնդել հաջողությունը»։ Իրանի հետ ԱԱԳ–ն այն թեմաներից է, որը կնպաստի երկարատև կայուն աճին»,– ասել է Վինոկուրովը։

Կարեն Կարապետյանը անդրադարձավ երկու նախարարների հրաժարականի հարցին - Sputnik Արմենիա
Վարչապետը` իրանական գազի, նախարարների հրաժարականի և ԵՄ–ի հետ համաձայնագրի ստորագրման մասին

Նրա խոսքով` գյուղմթերքի համար հարկերի նվազեցման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու պարագայում կշահի մրցունակ հայկական ագրոարդյունաբերությունը։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Իրանի` պատժամիջոցների տակ գտնվելու պարագայում ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի գոտին թերի տեսք է ունենալու։

Ազատ առևտրի գոտին չի ծածկի առևտրի և ներդրումային գործակցության ամբողջ ոլորտը, որը ծածկել էր Վիետնամի հետ Եվրասիական միության առաջին ԱԱԳ–ն։

«Հայաստանի համար գլխավոր «ինտեգրացիոն» թեման Ռուսաստան–Աբխազիա–Վրաստան–Հայաստան–Իրան երկաթուղային և ավտոտրանսպորտային միջանցքն է։ Հենց նա է առավել շատ ինտեգրացիոն դիվիդենտներ խոստանում։ Իրանի հետ ԱԱԳ–ի հետ այն միայն միջնորդավորված կապ ունի. ավելացած բեռնափոխադրումների հոսքը կավելացնի տրանսպորտային միջանցքի գրավչությունն ու շահութաբերությունը»,– նշել է Վինոկուրովը։

Տարանցման կետ

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կասկածում է, որ Հայաստանը կարող է արագ զգալ ԱԱԳ–ի մասին համաձայնագրի ստորագրման էֆեկտը։

«Իրանի հետ հարաբերությունները մինչ այդ էլ բարձր մակարդակի վրա են եղել։ Հայաստանը պետք է համագործակցության ազդեցությունը զգար մինչև համաձայնագրի ստորագրումը, պետք չէր սպասել ԱԱԳ–ի ստեղծմանը»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` իհարկե, Իրանի համար որոշակի հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ երկրներ դուրս գալու համար։

Армяно-иранское сотрудничество - Sputnik Արմենիա
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովում քննարկել են էներգետիկ ոլորտի հեռանկարները

«Հայաստանը ԵԱՏՄ շուկա Իրանի դուրս գալու համար տարանցման կետ կդառնա։ Ազատ առևտրի գոտու ստեղծումից այլ ակնհայտ առավելությունների մասին խոսելը դեռ դժվար է»,– ասել է Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է համաձայնագրի գործնական իրականացման ժամկետներին, ապա, տնտեսագետի խոսքով, ազդեցությունը պետք է զգալի լինի նրա՝ ուժի մեջ մտնելուց արդեն մեկ տարի անց։

Սյունիքի մարզում Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը պետք է կապող օղակ հանդիսանա իրանական կողմի և ԵԱՏՄ–ի միջև։ Ենթադրվում է, որ այդ «կամրջից» հետագայում կարող են օգտվել նաև եվրոպական բիզնեսի ներկայացուցիչները։

ՀՀ կառավարությունն օգոստոսի 3-ին հաստատել է Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը։

Русская версия

Լրահոս
0