00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետը Հայաստանի վրա ԱՄՆ ազդեցության մասին. վաղը հակահայկական երկրում կարթնանանք

© AFP 2024 / LOIC VENANCEФлаг США на фоне города
Флаг США на фоне города - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ի քաղաքականությունը Հարավային Կովկասում, մասնավորապես` Ռուսաստանի դաշնակից Հայաստանում ուղղված կլինի երկրի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխմանը, կարծում է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։

Փորձագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է այն մասին, թե Հայաստանն ինչպես պետք է դիմակայի արտաքին ազդեցություններին, ինչպես է ԱՄՆ-ի «փափուկ ուժն» ազդում երկրի ներքին գործերի վրա ու որքանով է շահավետ Բրյուսելի ու Երևանի համաձայնագրի ստորագրումը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Ինչպե՞ս է «փափուկ ուժը» գործում Հայաստանում։

— Ամերիկացիներն ու անգլոսաքսերը հարյուրամյակներ շարունակ աշխարհաքաղաքական դպրոց են հիմնել ոչ միայն ռազմական, այլև փափուկ ուժի հիման վրա։ Ամերիկացիները Հայաստանում համալիր կերպով են գործում` վերլուծական, տեղեկատվական գործակալությունների մի ամբողջ ցանց կա, այսպես կոչված, փորձագետներ ու հասարակական կազմակերպություններ։ Գործում է լավ մշակված համակարգ, որը կիրառվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն ցանկանում է իր աշխարհաքաղաքական շահերն առաջ մղել։

Серж Саргсян и Дональд Туск - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵՄ–ի «ժողովրդավարության այբուբենի» կարիքը չունի

ԱՄՆ Կոնգրեսը դեռևս 1997 թվականին մեր տարածաշրջանը հռչակել է կենսական կարևորություն ունեցող շահերի գոտի։ ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում, մասնավորապես` Ռուսաստանի դաշնակից Հայաստանում, ուղղված կլինի երկրի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխմանը։ «Փափուկ ուժը» ներկայացված է նաև Հայաստանի կառավարությունում ԱՄՆ-ի շահերն առաջ մղող մարդկանցով։ Ակտիվ քաղաքականություն է տարվում քաղաքացիական հասարակության հետ։ Այդ ամենին աջակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

- Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ-ի այսքան մեծ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

— Ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլ նաև Ռուսաստանի և մեր հարաբերություններով։ Նրանք փորձում են հսկողություն սահմանել, որպեսզի տարածաշրջանի զարգացումն ու ներքին և արտաքին քաղաքականությունը համընկնի նրանց շահերի հետ։ Ու սա նորմալ է, քանի որ ցանկացած պետություն այդպես է վարվում։ ԱՄՆ-ի տարբերությունն այն է, որ ստանձնել է համաշխարհային ժանդարմի դերը։ Պետք չէ զարմանալ ԱՄՆ-ի քաղաքականության վրա, պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ քաղաքականությունը չխանգարի Հայաստանի ինքնավարությանը և չազդի որոշում կայացնելու հնարավորության վրա։ Ցավոք, Հայաստանի օրենսդրությունն այդ հարցը որևէ կերպ չի լուծում։

- Իսկ ի՞նչ կասեք ռուսական գործոնի մասին։ 

— Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն երկրներն են, որոնք այսօր համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, այլև ունեն ընդհանուր անցյալ, պատմություն։ Այդ առումով Ռուսաստանն առանձնապես ջանք չի թափել Հայաստանի հետ մտերմանալու համար։ Անհրաժեշտություն չի եղել, քանի որ մենք միշտ համակրանք ենք ունեցել Ռուսաստանի հանդեպ։ Այսօր ռուսական կողմը ոչ մի լուրջ միջոց չի ձեռնարկում Հայաստանի վրա քաղտեխնոլոգիական ազդեցություն գործելու համար։

Евросоюз - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. քաղաքական մակաբուծության ծուղակում

Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները դրական ընթացք ունեն նաև պատմական անցյալի շնորհիվ։ Հայաստանը պետք է օրինական նախաձեռնություններ, մեխանիզմներ մշակի ազգային շահերը պաշտպանելու համար։ Այդ շահերը միշտ չէ, որ համընկնում են Ռուսաստանի շահերի հետ, օրինակ` Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում, բայց մենք հակասություններ ունենք նաև ՆԱՏՕ-ի դաշինքի հետ։ Եթե Հայաստանը հակազդեցության որևէ միջոց չձեռնարկի, ապա վաղը մենք հակահայկական երկրում կարթնանանք։

Հայաստանի բազմակողմանի քաղաքականություն էլ է կործանարար։ Մենք աշխատում ենք ընկերություն անել Ռուսաստանի, Իրանի հետ, հարաբերություններ ենք հարթում ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ։ Փոխարենը մենք ամեն կողմից դժգոհության ենք արժանանում, քանի որ չենք կարող լիարժեք կերպով մեկին ընտրել։ Դրանից էլ օգտվում են արևմտյան ինստիտուտները, որոնք շատ նրբորեն են կիրառում որոշ տեխնոլոգիաներ։

- Ի՞նչ կտա Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը։

— Աչքի առաջ փլուզվող միության հետ համաձայնագրի ստորագրումը սխալ եմ համարում։ Այսօր այնտեղից միայն Մեծ Բրիտանիան չէ, որ հեռանում է։

ԵՄ-ին լքելու տրամադրություններ կան նաև միության առաջատար պետություններում` Ֆրանսիայում, Բելգիայում։ ԵՄ աշխարհաքաղաքական նախագիծը վաղուց տապալվել է ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական իմաստով։ Այլ բան է ծաղկող կազմակերպության հետ համաձայնագրի ստորագրումը։

Այսօր Հունգարիան հակառակ դիրքորոշում ունի, Լեհաստանի դեմ պատժամիջոցներ են գործում։ Իսկ ի՞նչ վիճակում են Հունաստանն ու Կիպրոսը։ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է միայն ճնշման միջոցով իրականանալ։ Դեռ անհասկանալի է, թե ինչպիսի ոչ պաշտոնական պայմանավորվածություններ ունեն Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես նաև Հայաստանն ու ԵՄ-ն։

Լրահոս
0