00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ԵՄ–ի «ժողովրդավարության այբուբենի» կարիքը չունի

© Пресс-служба Президента РАСерж Саргсян и Дональд Туск
Серж Саргсян и Дональд Туск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը Եվրամիությունում դպրոցականի դեր խաղալու մտադրություն չունի, կարծում է գերմանացի քաղաքագետը։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանը Եվրամիությանը չի նայում որպես խիստ ուսուցչի, որը նրան ժողովրդավարություն պետք է սովորեցնի, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության հետ ասոցացման հեռանկար էր նախատեսում։ Ծրագրվում էր, որ Երևանը ԵՄ-ի հետ ասոցացման ու ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը կստորագրի 2013 թվականին Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ, սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է Մաքսային միությանն անդամակցել ու մասնակցել եվրասիական ինտեգրմանը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացավ 2015 թվականի հունվարին։

«Կարծում եմ` ԵՄ-ի Արևելյան քաղաքականությունը փլուզման եզրին է, այդ ծրագիրը սխալ էր», — ասաց Ռարը։

Նրա խոսքով` Արևմուտքի ավանդական արևելյան քաղաքականությունը Խորհրդային Միության հանդեպ նախկինում փիլիսոփայական ու գործնական կարևոր իմաստ ուներ` հաշտվել, շփման կետեր գտնել ու վերացնել լարվածությունը։

Ինչ վերաբերում է 2009 թվականի նոր ծրագրին, ապա Ռարի կարծիքով, ԵՄ-ն հորինել է այն Ռուսաստանին շրջափակելու համար, այնտեղ չափազանց շատ աշխարհաքաղաքական ասպեկտներ կան։

Евросоюз - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. քաղաքական մակաբուծության ծուղակում

«Ասպեկտներից մեկը սա է` հետխորհրդային տարածքի առանձին երկրներին հեռացնել ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի ուղեծրից ու մոտեցնել Արևմուտքին։ Ի՞նչ է առաջարկում ԵՄ-ն` տնտեսական օգնությու՞ն, Մարշալի նոր նախագիծ, մեծ ներդրումնե՞ր։ Եվրամիությունը հիմա չի կարող դա առաջարկել։ Այն հիմա ներքին խնդիրներ ունի` Հունաստանի ու Հարավային Եվրոպայի փրկությունը», — ասաց Ռարը։

Նրա խոսքով` ԵՄ-ն փորձելու է երկրներին պարտադրել այնպիսի արժեքներ, ինչպիսինն են` ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը, բայց այս ամենի հետևում աշխարհաքաղաքականությունն է։ Այս քայլերի իրականացման համար Բրյուսելը խոստանում է խրախուսել։

«Չեմ կարծում, որ դա վատ է, միակ բանը, որ պետք չէ անել, Ռուսաստանին կշտամբելն է։ Դա բնական կոնֆլիկտներ է առաջացնում ԵԱՏՄ-ի հետ, որը նույնպես բավականին պրագմատիկ հեռանկարներ է առաջարկում։ Պետք է Եվրոպական միության հետ համագործակցության ձևեր գտնել։ Այդ է ծրագրի թերությունը», — ասաց Ռարը։

Եվրոպական միությունը «մտրակի ու բլիթի» (պատժի ու խրախուսման) քաղաքականություն է վարում և երբեմն «մտրակով» հարվածում է։ Այդպես եղավ, երբ Հայաստանը ԵԱՏՄ էր մտնում։ Ռարի խոսքով` ԵՄ-ում այդ մասին հիշում են, բայց բացահայտ չեն խոսում։

Флаг Евросоюза - Sputnik Արմենիա
ԵՄ–ն վախենում է Հայաստանի հետ Համաձայնագիր ստորագրել` Հայաստանի պայմաններով

«Բլիթը» գործում է Ուկրաինայի դեպքում, որը ստորագրել է Ասոցացման մասին համաձայնագիրը և ամենուրեք հայտարարում է ԵՄ անդամ դառնալու ցանկության մասին։ Ընդ որում` քաղաքագետի կարծիքով, Յանուկովիչի ժամանակների ժողովրդավարական ինստիտուտներն այդ ժամանակից ի վեր շատ չեն փոխվել։

«Ես մեծ առաջընթաց չեմ տեսնում, բայց շատերը հույս ունեին, որ այն օրինակելի ժողովրդավարական երկիր կդառնա», — ասաց Ռարը։

Խոսելով այն հսկայական միջոցների մասին, որոնք Ուկրաինային են հատկացվում բարեփոխումների ու քաղաքացիական հասարակության կառուցման համար, քաղաքագետը հռետորական հարց հնչեցրեց` ո՞ւր են գնացել այդ գումարները։

Այդ ֆոնին նա Հայաստանի քաղաքականությունը «շատ խելամիտ» է համարում։

«Հայաստանն իրավիճակին ավելի սթափ է նայում։ Հուսով եմ` Մոլդովան կհետևի այդ օրինակին։ Հայաստանն իր պատմությամբ, մտածելակերպով ու վերջին 30 տարիների փորձով շատ լավ հասկանում է, որ այլընտրանք չունի ու պետք է երկկողմանի քաղաքականություն վարի, չվիճի ոչ մեկի, ոչ մյուսի հետ, շահ փնտրի և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի հետ համագործակցության մեջ», — ասաց Ռարը։

Տնտեսական առումով Հայաստանի համար ավելի հեշտ ու հեռանկարային է Ռուսաստանի հետ աշխատելը։ Նրա կարծիքով`հայկական ապրանքները ռուսական շուկայում կարող են վաճառվել, իսկ եվրոպականում` ոչ։ Բացի կոնյակից, Հայաստանի համար շուկան փակ է։

«Հայերը հպարտ ազգ են, ի տարբերության որոշ արևելյան եվրոպացիների, որոնք դպրոցական են դառնում ու լսում ժողովրդավարության այբուբեն սովորեցնող «խիստ ուսուցչին»», — ասաց Ռարը։

Նա կարծում է, որ Հայաստանին ԵՄ-ից միայն խրատներ պետք չեն։ Ընդ որում` քաղաքագետը վստահ է, որ ճիշտ կլինի, եթե ՀՀ-ն հատուկ պայմանագրեր ստորագրի Եվրամիության հետ։

«ԵՄ-ում Հայաստանը շատ ընկերներ ունի, ուժեղ սփյուռք կա, որը կօգնի։ Բայց հայ քաղաքական գործիչները պետք է կարողանան բացատրել և՛ ԵՄ-ին, և՛ Ռուսաստանին, որ Հայաստանը պետք է սահմանին գտնվի ու նրանց հետ համագործակցելիս որոշակի կամրջի դեր կատարի», — ասաց Ռարը։

ԵՍ խորհուրդը 2015 թվականի նոյեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման ժամանակ լիազորեց Եվրոպական հանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի վերաբերյալ, որը կփոխարինի գործող համաձայնագիրը ԵՄ-ի և ՀՀ-ի միջև գործընկերության ու համագործակցության մասին գործող համաձայնագրին։

Հայաստանը հույս ունի փաստաթուղթը ստորագրել Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։

Լրահոս
0