ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Բրիտանական Charities Aid Foundation (CAF) բարեգործական հիմնադրամը հրապարակել է World Giving Index վարկանիշային աղյուսակում, որում տեղ է գտել նաև Հայաստանը։
Հարցախույզի արդյունքում Հայաստանը բարեգործության ցուցանիշով 122-րդ տեղում է, Վրաստանը` 135-րդ, իսկ Ադրբեջանը` 126-րդ։ Ռուսաստանը հայտնվել է 124-րդ հորիզոնականում։
World Giving Index 2017 վարկանիշային աղյուսակում ներկայացված են 2016 թվականի տվյալները։ Հարցմանը մասնակցել է 146 հազար մարդ աշխարհի 139 երկրից։
Լավագույն հորիզոնականում Մյանման է։ World Giving Index երեք չափանիշ է հաշվի առնում` քաղաքացիների հակվածությունը բարեգործական նպատակներով գումար հատկացնելուն, կամավորական հիմունքով օգնություն ցուցաբերելն ու անծանոթ մարդկանց օգնելու պատրաստականությունը։
«Ամենաբարեգործ» երկրների տասնյակում են հայտնվել, մասնավորապես, Ինդոնեզիան, Քենիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Հնդկաստանը։